Top 10 similar words or synonyms for ֆորստերի

հանտերի    0.636316

մյուրեի    0.628894

հոֆմանի    0.612750

քրիստենսենի    0.612110

կրեյգի    0.611880

ուիլիսի    0.605045

ֆոսթերի    0.604686

պատերսոնի    0.603793

բեժարի    0.603282

դեվիսի    0.592741

Top 30 analogous words or synonyms for ֆորստերի

Article Example
Սթիվ Բիկո Սթիվ Բիկոյի մահը և դրան հաջորդող բողոքները կարևոր գործոններ դարձան ապարտեիդի ռեժիմի ապակայունացման համար։ 1978 թվականին վարչապետ Բալթազար Ֆորստերի և 1979 թվականին նախարար Ջիմմի Կրյուգերի հրաժարականները, ինչպես նաև Փիթեր Բոտի կառավարության՝ բարեփոխման քաղաքականության որդեգրումը որոշակիորեն պայմանավորված էին այս իրադարձություններով։
Կոնստանտինոս Կավաֆիս Կոնստանտինոս Կավաֆիսի ստեղծագործությունները մենախոսություններ կամ պատկերներ են հելլենսիտական աշխարհից, որտեղ հատվում են քրիստոնեությունն ու հեթանոսությունը, հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը։ Դրանք գրված են պարզ լեզվով՝ արխաիզմների ու ժամանակակից բառապաշարի գործածությամբ։ Կոնստանտինոս Կավաֆիսը համաշխարհային ճանաչում ստացավ հատկապես այն բանի շնորհիվ, որ նրա բանաստեղծությունների՝ Էդվարդ Ֆորստերի կողմից կատարված անգլերեն թարգմանությունները տպագրվեցին բրիտանական «Աթենեում» ամսագրում (1919), իսկ ավելի ուշ Թոմաս Ստերնզ Էլիոթի կատարած թարգմանությունները տպագրվեցին «The Criterion» ամսագրում և իրենց ազդեցությունն ունեցան Ուիսթեն Հյու Օդենի, Լուիս Սերնուդայի, Չեսլավ Միլոշի, Իոսիֆ Բրոդսկու և 20-րդ դարի կեսերի ու երկրորդ կեսի բանաստեղծների ստեղծագործության վրա։ Կավաֆիսի կերպարն ու բանաստեղծությունները հանդիսանում են Լորենս Դարելի «Ալեքսանդրիական քառյակ» վիպական եռագրության կարևոր մոտիվներից։ Հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Միտրոպուլոսը գրել է «10 ինվենցիաներ Կ. Կավաֆիսի բանաստեղծություններով»։ Բանաստեղծի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանել Յ. Սմարագդիսը (1996)։
Ռոմի Շնայդեր «Երբ ծաղկում է սպիտակ եղրևանին» զվարճալի ֆիլմում Ռոմիի մայր Մագդա Շնայդերը ստանում է գլխավոր կանացի դերը և պրոդյուսեր Կուրտ Ուլրիխին և ռեժիսոր Հանս Դեպեին առաջարկում է իր հերոսուհու աղջկա՝ Էֆհեն Ֆորստերի դերում փորձելու իր դուստր Ռոմիին, չնայած, ըստ սեփական խոստովանության, չէր ենթադրում ոչ աղջկա դերասանուհի դառնալու, ոչ նրա հնարավորությունների մասին։ 14-ամյա Ռոմի Շնայդերը հաջող է անցնում կինոփորձերը Բեռլինի UFA ստուդիայում 1953 թվականի սեպտեմբերի սկզբին և հաստատվում է դերում։ Հանրահայտ Վիլլի Ֆրիչի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները, ով նշում է նորելուկի ապշեցուցիչ դերասանական ունակությունները, անց են կացվում Վիսբադենում և ավարտվում են 1953 թվականի նոյեմբերի 9-ին։ Առաջնախաղը կայանում է երկու օր անց Շտուտգարտի «Ունիվերսում» կինոթատրոնում։ Այդ ժամանակ արդեն Մագդա Շնայդերին մոտիկ հարաբերություններ էին կապում քյոլնցի ռեստորանատեր և գործարա Հանս Հերբերտ Բլացգեյմի հետ, ում հետ նա ամուսնանում է 1953 թվականի դեկտեմբերին։
Սթենլի Կրամեր Սթենլի Կրամեր, (սեպտեմբերի 29, 1913, Նյու Յորք-փետրվարի 19, 2001 ), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Կինոյում աշխատել է 1933 թվականից (Հոլիվուդ)։ 1947 թվականին հիմնել է սեփական «անկախ» կինոֆիրման և թողարկել ամերիկյան հասարակության բարքերը մերկացնող ֆիլմեր («Չեմպիոն», 1949)։ 1955 թվականից հանդես է եկել իբրև ռեժիսոր։ Նրա ստեղծագործական անհատականությունը բացահայտվել է հակառասիստական «Չխոնարհելով գլուխները» (1958, խորհրդային էկրանում՝ «Նույն շղթայով շղթայվածները») ֆիլմում։ Կրամերն ամերիկյան կինոյի առաջադեմ ուղղության ներկայացուցիչ է։ Մյուս ֆիլմերից են՝ «Հպարտություն և կիրք» (1957, ըստ Ա. Ֆորստերի վեպի), «Վերջին ափ» (1959, ըստ Ն. Շյուտի վեպի), «Նյուրնբերգյան դատավարություն» (1962), «Հիմարների նավը» (1965)։ Վերջին երկու ֆիլմերում դատապարտել է Արևմտյան Գերմանիայում ֆաշիզմի վերածննդին նպաստող գերմանական նացիզմը։ «Օրհնիր երեխաներին և գազաններին» (1971), կինոնկարում արտահայտել է բողոք դաժանության և բռնության դեմ։ Լավագույն աշխատանքներից են նաև «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963), «Օկլահոման ինչպես որ կա» (1973)։
Ալեքսանդր Հումբոլդտ Գերմանացի հայտնի բնախույզ և մեծ ճանապարհորդ Ալեքսանդր Ֆրիդրիխ Վիլհելմ Հումբոլդտը ծնվել է 1769 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Բեռլինում, պրուսական ոչ հարուստ ազնվականի ընտանիքում։ Նա լեզվաբան Վիլհելմ Հումբոլդտի փոքր եղբայրն է։ Մանկությունը Հումբոլդտները անցկացրել են Տելեգայում, որը ընտանեկան ամրոց է, պատկանում էր Հումբոլդտների մորը։ Այս ամրոցը շրջապատված էր մեծ պուրակով, որտեղ կային աշխարհի տարբեր տեսակի բույսեր։ Մանկության տարիներին Հումբոլդտը կազմում էր հերբարիումներ, միգուցե այստեղից էլ սկսվել է սերը բույսերի նկատմամբ։ Սկզբնական շրջանում եղբայրների դաստիարակությամբ զբաղվել են բուսաբան Կարլ Վիլդենովը։ Ապա տեղափոխվել են Բեռլին, որտեղ մասանվոր ուսուցիչներ են հրավիրել, ուսումնասիրում են հունարեն, բուսաբանություն և տեխնոլոգիա, միաժամանակ նաև՝ այլ գիտություններ՝ միևնույն խորությամբ։ 1787-1788 թվականներին դասախոսություններ է լսել Օդերի Ֆրանկֆուրտի համալսարանի կամերային ֆակուլտետում, ապա տեղափոխվում է Բեռլին։ Գյոտինգենի համալսարաններում նա մնաց մինչև 1790 թ.։ 1790 թ. ճանապարհորդություններ է կատարել Ֆորստերի հետ. Մայնցից Հռենոսով անցնում է Հոլանդիա, ապա Անգլիա և Ֆրանսիա։ Աշխարհագրություն սովորելու ցանկությունը նրան տանում է Ֆրեյբուրգի լեռնային ակադեմիա, որտեղ դասախոսություն էր կարդում Վերները։ Հենց ակադեմիայի տարիներին նա ավելի մանրակրկիտ ուսումնասիրեց Ռուսաստանը և որոշեց մի օր այցելել այդ երկիր։ Նա այստեղ մնում է մինչև 1791 թ., և Ֆրեյբուրգի ակադեմիան ավարտելուց հետո ավարտվում է նաև նրա ակադեմիական կրթությունը։ Հենց այդ ժամանակ էլ բացահայտվեցին Հումբոլդտի հզոր ունակությունները։ Նա տիրապետում էր մի քանի լեզվի, ուներ գիտական մեծ բազա։ 1792 թ. գարնանը նա նշանակվում է Բեռլինի լեռնային գործերի դեպարտամենտի ասսեսոր, ապա նշանակվում է լեռնային գործերի ղեկավար։ Այս գործը հնարավորություն է տալիս նրան հնարավորություն ավելի մանրամասն ուսումնասիրել երկրաբանություն և երկրագիտություն։ Այս շրջանի ամենախոշոր աշխատանքներից մեկը կենդանիների վրա էլեկտրական հոսանք անցկացնելու մեթոդներն էին, որոնք ամփոփված են «Փորձեր գրգռված ջղերի և նյարդային թելիկների վրա» գրքում, որը տպագրվել է 1797-1799 թթ.։ Այս փորձերի մեծ մասը անց են կացվել բժիշկ Շալերնի կողմից՝ Հումբոլդտի մարմնի վրա։ Այս տարիներին է նա գրում նաև Հռենոսի հանքերի մասին աշխատությունը, որը մեծ ուշադրություն է գրավում։ Ֆրանսիայի Ազգային ակադեմիան մտադրվում է կազմակերպել շուրջրերկրյա ճամփորդություն, որին հրավիրում են մասնակցելու նաև Հումբոլդտին։ Բայց քանի որ այս ճամփորդությունը անընդհատ ձգձգվում է, Հումբոլդտը Բոնպլանի հետ մեկնում է Իսպանիա։ Այստեղ նրանք ուսումնասիրում են Իսպանիայի մեծ մասը և վայելում իսպանական թագավորի աջակցությունը։ Որից հետո թույլտվություն են ստանում իսպանական գաղութներ այցելելու։ Դեպի Հարավային Ամերիկա, Մեքսիկա կատարած ճամփորդությունից նա վերադառնում է շուրջ 5 տարի անց։