Top 10 similar words or synonyms for տաուրենները

սորբեր    0.826499

anales    0.825672

yura    0.820060

ղուշչու    0.819418

costs    0.818316

մեսինգեր    0.817117

kaspars    0.815970

պանդար    0.814973

ադեոնա    0.814700

généalogie    0.814049

Top 30 analogous words or synonyms for տաուրենները

Article Example
Warcraft-ի ռասաներ Տաուրենները, որոնց մշակույթի նախատիպ են հանդիսացել Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների մշակույթը, շատ հստակ զգում են տվյալ աշխարհի ոգին, հավատարիմ են մնում հմայությունների կուռքերին, հատուկ ուշադրություն հատկացնելով նախնիների կուռքերին, ինչպես նաև դավանելով ռազմիկի ուղին։ Տաուրենները պաշտում են նախնիների տոտեմները, որոնք հասնում են հսկայական չափսերի և պատրաստված են ամբողջական ծառից։ Այդ տոտեմները կարող են օգտագործվել որպես զենք։ Ընդհանրապես, նրանց սիրած զենքն է հանդիսանում հին կաղնու չափի ձողը (այն օգտագործում են հիմնականում առաջնորդները) և կացինը։ Տվյալ ժամանակում գտնվում են Օրդայի հետ միության մեջ։
Warcraft-ի ռասաներ Տաուրենները բնակվում էին Կալիմդորի կենտրոնական շրջաններում և վարում էին քոչվորական կյանք։ Նրանց պատմությունը ըստ տևողության դժվար թե զիջի գիշերային էլֆերի պատմությանը։ Մասնակցել են Հների Պատերազմին տաս հազար տարի առաջ՝ գիշերային էլֆերի կողմից։ Սակայն այն պահին, երբ Օրդան ժամանում է Կալիմդոր, տաուրենները համարյա բնաջնջվել էին մարդաձիերի կողմից։ Բացի այդ, նրանք ապրել են տարբեր տոհմերի տարանջատման շրջան։ Նրանցից ամենահզորը հանդիսացել է Արյունոտ Կճղակ տոհմը, որը ղեկավարում էր Կեռն Արյունոտ Կճղակը։
Warcraft-ի ռասաներ Երրորդլ պատերազմի ավարտից հետո տաուրենները վերջնականապես միավորվում են և հիմնավորվում են Մուլգորի բերքառատ հովիտներում։ Նրանց մայրաքաղալն է դառնում Որոտալի Քարափը (), որը կառուցված է բարձրավանդակի վրա։ Կեռն Արյունոտ Կճղակը մենամարտում սպանվում է Օրդայի առաջնորդ Գարոշ Դժոխային Ճիչի կողմից։ Իրականում, Գարոշը ցանկանում էր հաղթել իր մրցակցին ազնիվ պաքխարում, սակայն դավադրուհի Մագոտան Գարոշի կացինը օծում է թույնով և Կեռնը մահանում է թունավորումից։ Տաուրեններին առաջնորդում է նրա որդին՝ Բեյն Արյունոտ Կճղակը։ Տաուրենները շարունակում են Օրդայի համար մատակարարել վայրագ ռազմիկներ և խորիմաստ քուրմեր։
Warcraft-ի ռասաներ Օրկերը, որոնք ներկայացնում էին Օրդայի մեծամասնությունը, գործնականում համարյա Կալիմդոր ժամանելուն պես ականատես են լինում տաուրենների և մարդաձիերի միջև ճակատամարտին։ Օրկերը և Օրդայի կազմի մեջ մտնող ջունգլիների տրոլները օգնություն են ցույց տալիս տաուրեններին և շուտով հայտնաբերում են նրանց հետ ընդհանուր բաներ, քանի որ Օրդան ցանկանում էր վերադառնալ իր հմայական արմատներին, իսկ Տափաստանները, որում ապրում էին տաուրենները, օրկերին հաշեցնում էին իրենց հայրենիքը՝ Դրենորը։ Տաուրենները, նույնպես լինելով հին հմայական ավանդույթներով և արմատներով ժողովուրդ, օգնում են հույսեր ներշնչող օրկերին և նրանց առաջնորդ Տրալին։ Այդ պահից ի վեր տաուրենները հանդիսանում են Օրդայի անքակտելի մասերից մեկը։ Նրանք կողք կողքի պայքարել են Օրդայի, Դաշինքի և գիշերային էլֆերի հետ՝ Հիջալ լեռան մոտ կայացած ճակատամարտում, իսկ այնուհետև մասնակցություն են ունեցել Կուլ Տիրասի բանակի դեմ պատերազմին, որը փորձում էր ներխուժել Դուրոտար։
Warcraft-ի ռասաներ Տաուրենների վաղնջական թշնամիները։ Մարդաձիերը մշտապես արշավանքներ էին կատարում Անպտուղ Երկրի բնակիչների բնակավայրերի վրա։ Կերպարանքով նրանք հիշեցնում են ձիեր, սակայն ձիու վզի և գլխի փոխարեն ունեն մարդկային իրան։ Դրանք վայրենի և ռազմատենչ ժողովուրդ են, զգուշաբար են վերաբերվում բոլոր ոչմարդաձիերին։ Առանձնահատուկ հակակրանք նրանց մոտ առաջացնում են տաուրենները, իսկ ավելի ուշ նաև օրկերը։