Top 10 similar words or synonyms for սկոմորոխները

նակաշիձե    0.889508

ցերլինա    0.885926

բասիլևսկի    0.881087

մոլոմա    0.879569

ernani    0.879494

թորաձեն    0.879467

մետան    0.878935

գիզ    0.877782

շենկ    0.877405

pymonenko    0.877166

Top 30 analogous words or synonyms for սկոմորոխները

Article Example
Ռուսական թատրոն Ռուսական թատրոն, թատրոնը Ռուսաստանում: Թատերարվեստի բազմազան տարրեր են բովանդակել ռուսական ժողովրդակական թատերական խաղերը, ծեսերը։ Այդ խաղերը թատերական ներկայացման վերածվելու գործընթացին նպաստել են ռուս թափառաշրջիկ դերասանները՝ սկոմորոխները։
Ժոնգլյոր Ժոնգլյոր, ֆրանսերեն է. նշանակում է կատակաբան, զվարճաբան։ Ժոնգլյորի արվեստի ակունքները կապված են ժողովրդական երկրագործական ծեսերի և խաղերի հետ։ Նրանք հանդես են եկել որպես երգիչներ, երաժիշտներ, աճպարարներ։ XI դարից դառնալով պրոֆեսիոնալ կատարողներ՝ համախմբվել են քաղաքներում, իսկ XIII դարից որոշ երկրներում միավորվել են «Եղբայրություն» կազմակերպության մեջ։ Երկար ժամանակ ժոնգլյորները եղել են աշխարհիկ երաժշտության միակ ներկայացնողներն ու մասնագետ նվագածուները։ Ժոնգլյորները կոչվել են նաև հիստրիոններ (վաղ միջնադարում՝ ժողովրդական թափառաշրջիկ դերասաններ)։ Ժոնգլյորին արվեստով նման են շպիլմանները՝ Գերմանիայում, ֆրանտները՝ Լեհաստանում, սկոմորոխները՝ Ռուսաստանում, մենեստրելները՝ Անգլիայում և Ֆրանսիայում, գուսանները՝ Հայաստանում։
Դիմակ Դիմակները գործածվում են հնագույն ժամանակներից՝ 1․ որպես ծիսադիմակներ․ կրել են ծիսակատարությունների (պաշտամունքային ն մոգական պարեր նն) մասնակիցները։ 2․ Թաղելիս մահացածի դեմքին դրվող դիմակ։ Փայտից, կավից, ոսկուց և այլ նյութերից պատրաստված դիմակներ են հայտնաբերվել Եգիպտոսի, Կարթագենի, Նինվեի, Մեքսիկայի, Իրանի և ուրիշ երկրների հին գերեզմանոցներում։ Այդ դիմակները մեծ մասամբ անհատական են և դիմապատկերային։ 3․ Թատերական դիմակներ, օգտագործել են ղեոասաններն անտիկ Թատրոնում։ Դիմակները փոխարինել են դիմախաղին, հաղորդել տարբեր հոգեկան ապրումներ (օրինակ, դիմակի մի կողմում պատկերվում Էր տառապանք, մյուսում՝ ուրախություն)։ Դերասանի ձայնը ուժեղացնելու համար դիմակի ներսում եղել են մետաղյա ձայնադարձիկներ։ Միջին դարերում դիմակներ են օգտագործել հիստրիոնները, սկոմորոխները։ Հայ գուսաններն օգտագործել են նաև երկդեմ դիմակներ։ 16-18-րդ դարերում դիմակներ են կրել իտալական "կոմեդիա դելլ արտեի" կատակերգական պերսոնաժները։
Ասմունք Ասմունք, ասմունքը հիմնված է հնչերանգային (ինտոնացիոն) հենքի և ստեղծագործության հուզական բովանդակության վրա, իսկ նյութը հիմնականում էպիկական և քնարական ստեղծագործություններն են, որոնք ներկայացվում են դրամատիկական-թատերային արտահայտչամիջոցներով։ Ասմունքի արվեստը ձևավորվել է հնագույն ժամանակներում, երբ դեռևս հստակ բաժանված չէին հեղինակի և կատարողի գործողությունների շրջանակները։ Արվեստի այդ տեսակը Հին Հունաստանում ներկայացնում էին աեդոսներն ու ռապսոդները, միջնադարյան Եվրոպայում՝ ժոնգլյորներն ու տրուբադուրները, Հին Ռուսիայում՝ սկոմորոխները, հին Հայաստանում՝ վիպասաններն ու գուսանները։ Հեթանոսական շրջանում և միջնադարում հայ ժողովրդական ավանդավեպերը մշակել և կատարել են վիպասանները, իսկ գուսանները ոչ միայն կատարել, այլև ստեղծագործել են։ Գրականության զարգացմանը զուգընթաց՝ ասմունքը դրսևորվել է նաև որպես զուտ կատարողական արվեստ։
Բալալայկա Վարկածներից մեկի համաձայն, բալալայկա բառը ռուսերեն լեզվում ներմուծված է և գրականության մեջ առաջին անգամ հանդիպում է ռուս բանաստեղծ Վասիլի Մայկովի, 1771 թվականին գրված «Ելիսեյ» պոեմում: Ռուս գրող և թարգմանիչ Ալեքսանդր Չուդինովի, ինչպես նաև գրող և խմբագիր Ալեքսեյ Միխելսոնի վարկածով, բալալայկա բառն ունի թյուրքական արմատներ և շատ հավանական է, որ այն առաջացել է «բալա» (երեխա) բառից: Մյուս վարկածի համաձայն, այն ունի նախասլավոնական ծագում: Բալալայկա բառի արմատը վաղուց է հետաքրքրել հետազոտողներին և ռուսերեն լեզվի որոշ բառերին նմանությունը ենթադրում է, որ բալալայկա բառն ունի «թեթև», «ոչ լուրջ», «զվարճալի» բառերի իմաստը, որը համապատասխանում է այդ երաժշտական գործիքի բնույթին: Դարերի ընթացքում բալալայկան գյուղական երաժշտական գործիք էր: Հատկապես նրանով նվագում էին սկոմորոխները, ծաղրածուները և այլոք, ովքեր կատակերգերով ծաղրում էին թագավորներին, եկեղեցկան կրոնավորներին և այլոց:
Սկոմորոխ Սկոմորոխ, թափառաշրջիկ դերասան Հին Ռուսիայում։ Առաջին հիշատակությունը Սկոմորոխների մասին վերաբերում է 1068 թվականին, նրանց պատկերները պահպանվել են Կիևի Սոֆիայի տաճարի որմնանկարներում (1037)։ Սկոմորոխները հանդես են եկել հրապարակներում, փողոցներում՝ միաժամանակ որպես երգիչներ, պարողներ, երաժիշտներ, բեմական փոքր տեսարանների կատարողներ, վարժեցնողներ, ակրոբատներ, եղել են իրենց կատարած երաժշտական և դրամատիկ, երկերի մեծ մասի հեղինակը։ Ներկայացման գլխավոր հերոսը եղել է ուրախ, ճարպիկ գեղջուկը, որը սովորաբար իր խելամտությունը քողարկել է կատակաբան պարզամտի դիմակով։ Սնեկոմորոխը հանդես են եկել խմբերով (XVI- XVII դարերին․՝ 70-100 հոգով), կրել դիմակներ (այդ թվում՝ գազանների)։ Նրանց արվեստը փառաբանել է երկրային զվարճությունները և հակադրվել եկեղեցուն։ Սկոմորոխությունը ծաղկման է հասել XV- XVII դարերին․, իսկ XVIII դ․ հետզհետե անհետացել։ Սնկոմորոխերին հալածել են եկեղեցին, իշխանությունները։ 1648 թվականին և 1657 թվականին հրապարակվել են սկոմորոխությունն արգելող հրամանագրեր։ Սկոմորոխների արվեստի որոշ ավանդույթներ փոխանցվել են XVIII-XIX դարերին․ բաչագաններին, որոնցից էլ անցել էստրադա և կրկես։ ՍԿ ՈՊԱ․Ս (2’колас), դասական արվեստի ուշ շրջանի հույն քանդակագործ և ճարտարապետ։ Ծնվել է Պարոս կղզում։ Ստեղծագործել է մ․թ․ա․ IV դ․ Հունաստանի և Փոքր Ասիայի տարբեր քաղաքներում։ Որպես ճարտարապետ մասնակցել է Տեգեայի Աթենաս Ալեայի տաճարի (մ․թ․ա․ 350-340) և Հալիկառնասի դամբարանի (մ․թ․ա․ IV դ․ կես) կառուցմանը։ Սկոմորոխի՝ մեզ հասած հավաստի գործերից կարևորագույնը Հալիկառնասի դամբարանի գոտու «Ամազոնամաքիա» բարձրաքանդակներն են (մարմար, մ․թ․ա․ IV դարի․ կեսին, Բրիակսիսի, Լեոքարեսի, Տիմոթեոսի հետ, հատվածները՝ Բրիտանական․ թանգարանում, Լոնդոն)։ Սկոմորոխի բազմաթիվ գործեր հայտնի են հռոմեական կրկնօրինակներից («Փոտոս», «Երիտասարդ Հերակլես», «Մենաս»)։ Հրաժարվելով V դարի արվեստին բնորոշ կերպարի ներդաշնակ հանգստությունից, Սկոմորոխը արտահայտել է մարդու հոգեկան ուժեղ ապրումները, կրքերի պայքարը, որոնց մարմնավորման համար կիրառել է դինամիկ կոմպոզիցիա, մանրամսաների մեկնաբանման նոր եղանակներ։ Սկոմորոխ մեծապես ազդել է հելլենիստական մշակույթի քանդակագործների վրա։
Պարարվեստ Հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների կենցաղում պարը, պաշտամունքի մաս լինելով հանդերձ, դաստիարակչական մեծ դեր է կատարել (ուժի ու ճարպկության, մարզական ու ռազմական գործողությունների և պարերի ցուցադրություններ), եղել թատրոնի պարտադիր բաղկացուցիչներից։ Ժողովրդական պարերի հիման վրա պարարվեստի մասնագիտացմամբ սկզբնավորվել է բեմական պարը, որպես պարի հիմնական տեսակներից մեկը։ Եվրոպայում նրա զարգացումն սկսվել է հելլենիզմի դարաշրջանում (մ․ թ․ ա․ IV–II դդ․), պարող մնջկատակների արվեստով, որը մ․ թ․ II –V դարերում Հին Հռոմում շարունակվելով՝ կատարելագործվել է մնջախաղում։ Միջնադարում թատերականացված պարերով հանդես են եկել գուսանները, ժոնգլյորները, շպիլմանները, սկոմորոխները։ XV–XVI դարերում կատարվել են սյուժետային պարային տեսարաններ։ XVI դարի վերջին և XVIII դարի սկզբին սկզբնավորվել է բեմական պարի նոր տարատեսակը՝ ձևավոր պարը (Իտալիայում՝ բալլո ֆիգուրատո, Ֆրանսիայում՝ բալլե և այլն)։ XVI–XVII դարերում Եվրոպայում լայն տարածում են գտել պարահանդեսային պարերը։ XVII դարի սկզբից, պարային ներկայացումների ի հայտ գալով, պարարվեստը հարստացել է նոր արտահայտչամիջոցներով, տեխնիկայով։ 1661 թվականին Ֆրանսիայում հիմնադրված Պարի թագավորական ակադեմիան մշակել է պարարվեստի արտահայտչամիջոցների (մարմնի շարժումների, դիրքերի) կանոնացված համակարգ, որն հետագայում (XIX դարի վերջից Ռուսաստանում) անվանվել է դասական պար։ Ֆրանսիական հեղափոխության նախօրեին երաժշտական թատրոնի գեղագիտական սկզբունքների շուրջ ծավալված պայքարի ու բարենորոգումների հետևանքով (Ք․ Գլյուկի օպերային ռեֆորմը) ի հայտ է եկել բալետային ներկայացման կառուցվածքային նոր ձևը, որն օգնել է բալետի առանձնանալուն որպես արվեստի ինքնուրույն տեսակ։