Top 10 similar words or synonyms for սամոսատը

տարսոնը    0.815277

խորեզմ    0.814137

արճեշը    0.811410

մամեստիան    0.810849

մերվը    0.799641

տրապիզոնը    0.798943

գուգլակ    0.798036

մանազկերտը    0.793668

խլաթը    0.793485

հուլավյան    0.791530

Top 30 analogous words or synonyms for սամոսատը

Article Example
Սամոսատ Բյուզանդական կայսրության տիրապետության շրջանում Սամոսատը գտնվել է Եփրատացիք նահանգի (ապա՝ բանակաթեմի) կազմում։ 639-ին արաբները գրավել են Սամոսատը և մտցրել Զազիրա (Վերին Միջագետք) նահանգի մեջ։ 958-ին բյուզանդացիները կրկին գրավել են Սամոսատը։ Այդ ժամանակ այնտեղ հաստատվել են մեծ թվով հայեր։ XI դ. վերջին – XII դ. Սամոսատին տիրել են սելջուկների գերիշխանությունն ընդունած հայ իշխանները, որոնց հիշատակում է ասորի պատմիչ Միքայել Ասորին։ Միառժամանակ քաղաքը գտնվել է հայ իշխան Փիլարտոս Վարաժնունու ենթակայության տակ։
Սամոսատ Սելջուկյան արշավանքներից (XI դ.) հետո Սամոսատը աստիճանաμար կորցրել է իր երբեմնի նշանակությունը և վերածվել աննշան քաղաքի։ XII–XIV դդ. քաղաքին տիրել են խաչակիրները, բյուզանդացիները, Եգիպտոսի Այյուբյանները, մոնղոլները, թուրքմենական ցեղերը։ XV դ. Սամոսատը նվաճել է Օսմանյան կայսրությունը։ Մինչև Մեծ եղեռնը Սամոսատի բնակիչները հիմնականում եղել են հայեր։
Սամոսատ Սամոսատը հայտնի է որպես քրիստոնեական հարուստ անցյալ և ավանդույթներ ունեցող քաղաք։ Այստեղ, ինչպես և ողջ երկրում (Կոմմագենե), ի թիվս հռոմեական մյուս պրովինցիաների (Ասորիք, Կապադովկիա, Փոքր Հայք և այլն), քրիստոնեությունը տարածվել է դեռևս առաքելական շրջանում (I-II դդ.)։ III դարից Սամոսատը դարձել է քրիստոնեության կարևոր կենտրոն, պատկանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցին, եղել նրա գաղափարաբանությունը սկզբնավորող կենտրոններից։ Այստեղ է ծնվել և սկզբնական կրթությունն ստացել II դ. աստվածաμան, Արիոսի հոգևոր ուսուցիչ Լուկիանոս Սամոսատցին, որի աշխատությունները արիոսականները համարել են իրենց ուսմունքի գլխավոր սկզբնաղբյուր։ 260–268 թվականներին Սամոսատի եպիսկոպոսն էր հայտնի աղանդապետ Պողոս Սամոսատցին (Սամոստացի), որը համարվում է նեստորական վարդապետության գաղափարական նախահայրը։ Սամոսատը եղել է հունական և ասորական դպրության կարևոր կենտրոններից։ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների մի խմբին Սամոսատ է ուղարկել՝ հունարեն
Կումմուխ Կումմուխը (անտիկ դարաշրջանի Commagenae) Հայասա-Ազզի համադաշնության երրորդ քաղաք-պետությունն էր, որը կազմավորվում է Մալդիայից հարավ, Եփրատի աջ ափին: Նրա մայրաքաղաքը՝ Կումմախան (անտիկ դարաշրջանի Սամոսատը, այժմ՝ Սումեյսատ) գտնվում է Եփրատի այն գետանցի մոտ, որի նշանակությունը հետագայում մեծանում է:
Մեծ Հայք (արեւմտահայերէն) Ք.Ա. 3-րդ դարու վերջը կը հիմնուի Հայաստանի երրորդ մայրաքաղաքը՝ Երուանդաշատը։ Այն կը կառուցուի Ախուրեան եւ Արաքս գետերու միախառնման տեղը։ Այստեղ կը տեղափոխուի հայկական արքունիքը, ինչպէս նաեւ՝ Արմաւիրի բնակչութեան մէկ մասը։ կը կառուցուին այլ քաղաքներ՝ Զարեհաւանը, Զարիշատը, Սամոսատը, Արշամաշատը եւ այլն։
Մեծ Հայք Մ.թ.ա. 3-րդ դարի վերջին հիմնվում է Հայաստանի երրորդ մայրաքաղաքը՝ Երվանդաշատը: Այն կառուցվում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման տեղում։ Այստեղ է տեղափոխվում հայկական արքունիքը, ինչպես նաև՝ Արմավիրի բնակչության մի մասը։ Կառուցվում են այլ քաղաքներ՝ Զարեհավանը, Զարիշատը, Սամոսատը, Արշամաշատը և այլն։
Սամոսատ և աստվածաբանություն ուսանելու, այնուհետև իր երկու օգնականների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ անձամբ այցելել Սամոսատ, հույն գեղագիր Հռոփանոսի օգնությամբ վերջնականորեն ձևավորել հայկական նշանագրերը։ Այստեղ էլ կատարվել է հայերեն առաջին թարգմանությունը Աստվածաշնչի Սողոմոնի առակների գրքից, որն սկսվում է «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» տողերով։ V–XII դդ. Սամոսատը դարձել է բազմաթիվ աղանդների կենտրոն։ Աղանդավորներն այստեղից մուտք են գործել Հայաստան և տարածել իրենց գաղափարները։ V–VI դդ. Ս. հայտնի էր հատկապես մարկիոնական և մանիքեական համայնքներով։ Սամոսատ քաղաքից էին պավլիկյանների առաջին աղանդապետ համարվող Կալինիկեի որդի Պողոս Սամոսատցին (VII դ. սկիզբ), նրա եղբայր Հովհաննեսը։ IX դ. կեսին Տևրիկի (Դիվրիգ) նման Սամոսատը դարձել է պավլիկյանների գլխավոր ռազմական հենակետը, որտեղից արաբների հետ միասին նրանք պայքարել են բյուզանդացիների դեմ։ Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին հիշատակում է XII դ. Սամոսատում բնակվող՝ արևորդիներ կոչված աղանդավորներին, որոնք որոշել էին հրաժարվել հերձվածի գաղափարներից և վերադառնալ Հայ եկեղեցու գիրկը։
Հովհաննես Կուրկուաս Բ Սակայն մյուս մուսուլմական իշխանությունները չէին պատրաստվում մնալ դիտորդի կարգավիճակում. մարտին կազմակերպվեց մուսուլմանական հաջող ասպատակություններ Փոքր Ասիա։ Իսկ օգոստոսին Տարսոնի էմիրի կողմից կազմակերպված մեծ արշավանքը հասավ նույնսիկ Անկիրա և Ամորիում և վերցրեցին 136,000 ոսկե դինարի արժեք ունեցող գերիների: Այս նույն ժամանակ բյուզանդացիներն օժանդակում էին Վասպուրականի թագավորության թագավոր Գագիկ Ա-ին։ Վերջինս համախմբել էր տեղի հայ իշխաններին ընդդեմ Ատրպատականի էմիրի։ Դաշնակիցները թալանեցին Բերկրին և արշավեցին Միջագետք, որտեղ կայսրությունը դարձյալ գրավեց Սամոսատը։ Սակայն Գագիկին չհաջողվեց օգտվել այս իրադրությունից և գրավել Կայսիկների էմիրության տարածքը, քանի որ վերջինիս էմիրը միանգամից ասպատակեց իր սեփական թագավորությունը: Միևնույն ժամանակ Մալաթիան օգնության կանչեց Մոսուլի իշխաններին՝ Համդանիդներին։ Վերջիններս արձագանքեցին կոչին, հարձակվեցին և ջախջախեցին բյուզանդացիներին. Սամոսատը դարձյալ թողնվեց և 931 թվականի նոյեմբերին կայսերական ուժերը նահանջեցին նաև Մալաթիայից: Սակայն, երբ Մոսուլի իշխանը հեռացավ իր տիրույթներ, բյուզանդացիները ետ վերադարձան Մալաթիայի արգելափակմանը:
Բարսեղ Ա Մակեդոնացի Դրանից հետո կայսերական զորքերը գրոհով վերցնում են Զապետրա քաղաքը, ավերում Սամոսատը և շարժվում Մելիտենեի (նույն Մալաթիան) վրա։ Սակայն կարճ ժամանակով պաշարելով Մալաթիան և տեսնելով նրա ամրությունն ու տեղեկանալով, որ քաղաքի պաշտպաններն ապահովված են պարենի հարուստ պաշարով, հեռանում է նրա պարիսպների տակից, դարձյալ շարժվելով պավիլկյանների դեմ։ Ասպատակելով և կոտորած սփռելով Տեֆրիկեի (Տիվրիկ) շրջակայքում, Վասիլ Ա-ն վերադառնում Կոստանդնուպոլիս: Սակայն պավլիկյանների առաջնորդ Խրիսոխիրը հաջորդ տարում դարձյալ ասպատակում է կայսերահպատակ բնակավայրերը։ Նրա դեմ արշավում է կայսերական զորքը՝ սխոլերի դոմեստիկոսի (կայսրության սպարապետ) առաջնորդությամբ։ Սակայն սա խուսափում է Խրիսոխիրի դեմ բացահայտ ճակատամարտելուց, այլ հեռավորություն պահպանելով հետևում է նրա շարժմանը, երբեմն-երբեմն թեթև հարձակումներ կատարելով և պավլիկյաններին խոչընդոտելով շարունակել ասպատակությունները։ Ի վերջո պավլիկյանները որոշում են վերադառնալ Տեֆրիկե։
Հովհաննես Կուրկուաս Բ 927-928 թվականներին Կուրկուասը մեծ արշավանք կազմակերպեց արաբներից կողմից մեծամասբ գրաված Բագրատունյաց Հայաստան: Նրան հաջողվեց ազատագրել կարևոր բերդ Սամոսատը և շուտով հասավ մուսուլմանների ձեռքում գտնվող հայոց մայրաքաղաք Դվին: Սակայն արաբական հակահարձակումը դուրս մղեց բյուզանդացիներին Սամոսատից, իսկ Դվինը դիմացավ պաշարմանը և մնաց մուսուլմանների ձեռքում ևս մի քանի տասնամյակ: Միևնույն ժամանակ Տարսոնի արաբները հաջող ասպատակություն իրականացրին հարավային Փոքր Ասիայում: Բյուզանդիան ուշադրությունը կենտրոնացրեց Վանա լճի շրջակայքում գտնվող Կայսիկների էմիրության վրա։ Հովհաննեսի զորքերը ասպատակեցին այդ տարածքները և գրավեցին Խլաթ և Բաղեշ քաղաքները, որտեղ նրանք փոխարինեցին մզկիթների կիսալուսինը խաչերով: Տեղի արաբները զուր էին հույսեր կապում խալիֆայությայն հետ. այն անկարող էր նրանց օգնել և շուտով մուսուլմանների մեծ մասը հեռացավ այս տարածքներից: Այս ներխուժումը, որը տարավ բյուզանդացիներին սահմանից 500 կմ այն կողմ, ցույց էր տալիս կայսերական բանակի նոր հնարավորությունները: Չնայած, Փորք Ասիայում տիրող սովն ու Իտալիայի բյուզանդացի կատեպանի արշավանքները Ապենինյան թերակղզում թուլացրին Կուրկուասի ուժերը։ Նա պարտվեց և ետ մղվեց Ատրպատականի կառավարչի կողմից: