Top 10 similar words or synonyms for նարեկա

դարաշամբի    0.873456

կուքիի    0.867763

շատիվանք    0.866764

աղջոց    0.865757

հառիճում    0.860110

ծաղկավանք    0.859615

կնեվանք    0.859114

կողես    0.858131

օծոփի    0.857086

համադանցի    0.857036

Top 30 analogous words or synonyms for նարեկա

Article Example
Ախպերս (Վանի գավառ) Ախպերս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում, Վանա լճի հարավային ափին, Նարեկա վանքից մոտ 4 կմ հարավ։
Գրիգոր Նարեկացի Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։
Հովհաննես Գրիչ Հովհաննես Գրիչ, XI դարի հայ գրիչ։ 1069 թվականին Նարեկա վանքում Անանիա Վարագացու համար ընդօրինակել է մի Ավետարան (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր համար 10434)։ Ձեռագիրը, որից ընդօրինակել է Հովհաննես Գրիչը, ժամանակին պատկանել է Նարեկա վանքի առաջնորդ Անանիա Նարեկացուն, ապա՝ Գրիգոր Նարեկացուն։ Ավետարանը գրված է եղել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով։ Սա միակ վկայությունն է, որ Մեսրոպ Մաշտոցը Ավետարան է ընդօրինակել, իսկ Հովհաննես Գրչի արտագրածը մեզ հասած միակ հայտնի օրինակն է։
Անանիա Ա Մոկացի Անանիա Ա Մոկացու օրոք կառուցվել են Հոռոմոսի (Անիի մոտ), Սանահինի, Նարեկա և այլ վանքեր, նորոգվել բազմաթիվ եկեղեցիներ։ Կաթողիկոսի պատվերով իր երբեմնի ուսումնակից Անանիա Նարեկացին գրել է «Գիր խոստովանութեան» և «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց» երկերը։
Ռշտունիք Ենթադրվում է, որ Ռշտունիք անունը Ուրարտու (Ուրաշտու) անվան հայկական ձևերից մեկն է։ Մինչև 8-րդ դարը պատկանում էր Ռշտունի նախարարական տներին, իսկ 9-րդ դարում անցնում է Արծրունիներին։ Ռշտունիքի պատմական վայրերից ուշադրության են արժանի Ոստան ավանը, Նարեկա վանքը, Աղթամարը, Մանակերտ բերդը։
Փայխներ Փայխներ, հայաբնակ գյուղ էր Վանա լճի հարավային մասում, Նարեկ հայտնի գյուղից (որտեղ էր գտնվում Նարեկա վանական համալիրն իր Սբ. Սանդուխտ և Սբ. Աստվածածին եկեղեցիներով և Գրիգոր Նարեկացի մատուռ-դամբարանով, նաև՝ վարժարանով) երկու կիլոմետր հեռավորությամբ։ Իր հուշերում այս գյուղի մասին ականատեսը գրում է՝
Գրիգոր Նարեկացի Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Ակն (Ակնի գավառ) XI դարում Արծրունիներն Ակնում կառուցել են Նարեկա վանքը (Ռշտունիքի Նարեկա վանքի անունով), իսկ ավելի ուշ՝ Սուրբ Նշան վանքը (Վասպուրակսւնի Վարագա Սորբ Նշան վանքի անունով)։ 1300–1321 թ թվականին Անիից այստեղ գաղթած հայերը հիմնադրել են իրենց թաղամասը՝ Ակնի Հակոբ եկեղեցով։ Ակնում եղել է նաև Անի անունով բերդ։ XVI դարի սկզբին Ակնը գրավեցին թուրքերը։ 1880 թվականին Ակնն ուներ շուրջ 10 000 բնակիչ, որից մոտ 5500՝ հայեր։ Տները քարաշեն էին, 2 - 4 հարկանի։ Քաղաքը մաքուր էր, բարեկարգ, սալահատակված փողոցներով։ Ակնցիք վարպետ արհեստավորներ և առևտրականներ էին։ XIX դարի վերջերի Ակնում գործում էին երկսեռ դպրոցներ (Նարեկյան և Ներսեսյան), եկեղեցիներ (Սուրբ Աստվածածին և Սուրբ Գևորգ), ազգային ընկերություններ (Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամյան և Նարեկյան)։ 1870 թվականից Ակնում լույս են տեսել «Ծաղիկ», «Եփրատ», «Մտրակ» թերթերը։ 1873 թվականին այստեղ ներկայացվել է «Ակնի Մեծն Ներսես» պիեսը։
Ակն Ակնը հայտնի էր իր ճարտարապետական կոթողներով՝ վանքերով, եկեղեցիներով, կամուրջներով, շրջակայքի հնություններով։ 11-րդ դարում այստեղ կառուցել են Նարեկա վանքը (Ռշտունիքի համանուն վանքի անունով), իսկ ավելի ուշ՝ Սբ. Նշան վանքը (Վարագի Սբ. Նշան վանքի անունով)։ 19-րդ դարի վերջում ուներ երկու գործող եկեղեցի՝ Սբ. Աստվածածին և Սբ. Գևորգ անուններով։ Հնում քաղաքում գոյություն ուներ նաև Սբ. Հովհաննես Ոսկեբերան հայրապետի անունով եկեղեցի, որ հրկիզվել էր 1655 թվականին։ Քաղաքն ուներ մի շարք մզկիթներ։
Գրադարան Հայ գրքի կարևոր կենտրոններից է եղել նաև Տաթևի վանքի (IX դար) գրադարանը։ Հայտնի են Արգինայի և Հռոմկլայի կաթողիկոսական (X դար) և Անիի արքայական (XI դ․) գրադարանները։ Հիշատակություններ կան Կարսի արքայական, Հոռոմոս վանքի գրադարանների մասին։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմքը կազմող Էջմիածնի ձեռագրատունը հիմնվել է V դարում և ընդմիջումներով իր գոյությունը շարունակել ողջ միջնադարում։ Նշանավոր են եղել նաև Գետիկի վանքի, Գլաձորի, Գեղարդի, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի գրադարանները։ Գրադարաններ են եղել Արճեշի Մեծոփա վանքում, Արցախում, Կիլիկիայում (Սկևռա, Դրազարկ), Երզնկայում, Վասպուրականում (Վարագա և Նարեկա վանքեր) և այլն։ Հարուստ են եղել Կաֆայի (1366 թվականից), Նոր Ջուղայի (XVII դար), Լիմ անապատի, Ամրդոլու վանքի գրադարանները։ Մեզ են հասել Սաղմոսավանքի (կազմված XV դար) և Ամրդոլու վանքի (կազմված XVII դար) գրացուցակները։