Top 10 similar words or synonyms for մրայայի

լորեյնի    0.839548

սաննիի    0.832279

ռոզալիի    0.809577

այգեպանի    0.805048

կապոտեի    0.801456

ֆոլիի    0.801014

այրինի    0.799837

լյուդմիլայի    0.797708

մերիոնի    0.797165

մերսեդեսի    0.796224

Top 30 analogous words or synonyms for մրայայի

Article Example
Մրայա Քերի Մրայա Քերին ծնվել է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզում, Հանթինգտոն քաղաքում։ Նա երրորդ և ամենափոքր երեխան է իր ընտանիքում։ Մրայայի մայրը՝ Պատրիսիա Հիկին իռլանդական արյուն ունի: Նա եղել է օպերային երգչուհի, և փոքր հասակում Մրայային վոկալի դասեր է տվել: Հայրը՝ Ալֆրեդ Ռոյ Քերին ավիացիոն ինժեներ էր: Ուներ վենեսուելական և աֆրոամերիկյան ծագում: Հայրը և մայրը հանդիպել են 1960 թվականին: Պատրիսիայի ընտանիքը չի ընդունում, որ նա ամուսնացել է սևամորթի հետ: Քերին նզել է, որ իրեն անտեսված է զգացել մոր ընտանիքի կողմից, և դա նրա վրա բացասաբար է ազդել: Մրայայի անունը ծագում է "«They Call The Wind Maria»" երգից: Երբ Քերին երեք տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին: Մրայայի ավագ քույրը՝ Էլիսոնը մնաց հոր հետ, իսկ Մրայան և եղբայր Մորգանը՝ մոր: Ծնողների ամուսնալուծությունից անմիջապես հետո Մրայան հազվադեպ էր տեսնում հորը, իսկ հետո ընդհանրապես չէին հանդիպում: Չորս տարեկանում մրայան երգում էր ռադիոյի հետ և փորձում հանգստություն գտնել երաժշտության մեջ:
All I Want for Christmas Is You Մեծ հաջողություն ունեցած մի շարք ստուդիական ալբոմների թողարկումից հետո Մրայա Քերիի լեյբլը՝ Columbia Records-ը, առաջ քաշեց սուրբծննդյան թեմատիկայով երգերի ալբոմի թողարկման գաղափար։ Այդ ժամանակ Քերրին, ըստ Columbia-ի ղեկավարության, համարվում էր փոփ-երգչուհի։ Նախատեսվում էր տոնական ալբոմի ձայնագրման շնորհիվ մեծացնել Քերիի լսարանը և նրան դարձնել էստրադային արտիստ։ Քանի որ Սուրբ ծնունդը եղել է Մրայայի սիրած տոնը, նա համաձայնել է ձայնագրել այդ սկավառակը։
Մրայա Քերի 1990 թվականին Columbia Records լեյբլի գործադիր տնօրենի ղեկավարությամբ թողարկվում է Մրայայի առաջին ստուդիական ալբոմը՝ "«Mariah Carey"»: Ալբոմից չորս երգեր գրավեցին առաջին տեղերը Billboard Hot 100 չարթում: "Emotions" (1991), "Music Box" (1993) և "Merry Christmas" (1994) ալբոմների հաջողությունից հետո Մրայան անվանվեց "Columbia Records" լեյբլի ողջ պատմության մեջ կոմերցիոն առումով ամենահաջողակ երաժիշտը:
Մրայա Քերի Բրենդա Կ. Սթարը և Մրայան մտերիմ ընկերուհիներ էին: Սթարը որոշում է օգնել Մրայային երաժշտական ասպարեզ մուտք գործել: 1988-ի դեկտեմբերին Քերին Սթարի հետ ելույթ է ունենում: Համերգին ներկա էր Columbia Records լեյբլի տնօրենը՝ Թոմմի Մոտտոլան: Նա վերցնում է Բրենդա Կ. Սթարից Մրայայի դեմո ձայնագրությունը, լսում է երեկույթից տուն վերադառնալու ճանապարհին և տպավորվում նրա ձայնից ու կատարողական արվեստից: Առաջին երկու երգերից հետո նա հետաքրքրվում է Մրայայով: Երկու շաբաթ Քերիին փնտրելուց հետո նա անմիջապես սկսում է պլանավորել Քերիի դեբյուտը: Մրայան ցանկանում էր շարունակել աշխատել Բեն Մարգուլիսի հետ, իսկ Մոտտոլան Մրայայի հետ աշխատելու համար հրավիրում էր ժամանակի առաջատար պրոդյուսերներին, այդ թվում Ռիկ Ուեյքին, Նարադա Մայքլ Ուլդենին և Ռեթ Լոուրենսին: Մոտտոլան և Columbia Records-ի անձնակազը պլանավորել էին Քերիին դարձնել իրենց գլխավոր կին փոփ արտիստը, մրցակցելով Ուիթնի Հյուսթոնի (Arista Records) և Մադոննայի (Sire records) հետ:
Մրայա Քերի Մրայայի մայրը տարիներ անց արդեն բավականաչափ գումար ուներ ընտանիքը Նյու Յորք տեղափոխելու, ավելի կայուն և ապահով պայմաններ ստեղծելու համար: Մրայան արդեն սկսել էր բանաստեղծություններ և երաժշտություն գրել: Մրայան համագործակցում էր այնպիսի երաժիշտների հետ ինչպիսիք էին Գեվին Քրստոֆերը և Բեն Մարգուլիսը: Նա աշխատում էր երգերի վրա ձայնագրման ստուդիայում, և հաճախ էր բացակայում դասերից ավագ դպրոցում: Այդ պատճառով համադասարանցիները նրան տվեցին «Միրաժ» մականունը: Այս շրջանում Քերին նաև կոսմետոլոգիա էր սովորում Նյու Յորքում: Դրա, և բնակարանի վարձավճարը վճարելու համար նա աշխատում էր ոչ ամբողջական աշխատանքային օրեր: Մրայան դառնում է բեք-վոկալիստ Բրենդա Կ. Սթարրի մոտ: