Top 10 similar words or synonyms for մերվը

հերաթը    0.866418

մուաուիան    0.851233

դիյալա    0.846894

շավուր    0.843498

նաֆպլիոն    0.839664

իլխանություն    0.839341

թադմոր    0.838909

սելճուքներուն    0.836872

համադանը    0.835613

հրաքոտ    0.835194

Top 30 analogous words or synonyms for մերվը

Article Example
Մերվ Մերվ (, ), Միջին Ասիայի հնագույն քաղաքներից։ Գտնվել է Մուրգաբ գետի ափին (ներկայիս Թուրքմենստան Բայրամ Ալի քաղաքի մոտ)։ Մերվի ավերակներն ուսումնասիրվում են 19-րդ դարի 80-ական թվականներին (1946 թվականից պեղել է սովետական հնագետ Մ․ Մասոնի հնագիտական արշավախումբը)։ Մերվի հնագույն մասը՝ էրկ Կալան, գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի կեսից։ Մերվը բարգավաճել է մ․ թ․ ա․ 2-րդ դարից․—մ․ թ․ 3-րդ դարեր, ունեցել է մոտ 60 կմ տարածք, եռամաս կառուցվածք՝ միջնաբերդ (էրկ Կալա), բուն քաղաք (այժմյան՝ Գյաուր Կալա) և արվարձան (բոլորն էլ՝ պարսպապատ)։ 3-րդ դարից Մերվը եղել է Սասանյանների պետության կազմում, իսկ 7-րդ դարին նվաճել են արաբները։ Այս շրջանում Գյաուր Կալայում կառուցվել են բուդդայական և քրիստոնեական մենաստաններ, ֆեոդալների դղյակներ։ Մերվը առավել ծաղկման է հասել 11-րդ դարից —13-րդ դարերի 1-ին կեսին, երբ դարձել է սելջուկների մայրաքաղաքը։ 12-րդ դարի վերջից-13-րդ դարի սկզբին Խորեզմշահերի պետության խոշոր կենտրոն էր։ 1222 թվականին Մերվը ավերել են մոնղոլները։ Դրանից հետո քաղաքը մասնակիորեն վերածնվել է, բայց այլևս նշանակալի դեր չի խաղացել։ 1520-1524 թվականներին և 1601-1747 թվականներին գտնվել է պարսիկների իշխանության ներքո, 19-րդ դարին վերջնականապես անկում է ապրել։
Խորեզմշահերի պետություն 1152 թվականի ապրիլին խորեզմշահ Աթսիզը գրավում է Ջենդը, հետո Մանգիշլակը։ Սանջարը ոչ մի պատժիչ գործողություն չի ձեռնարկում։ 1153 թվականի գարնանը Խորասանում տեղի են ունենում Աթսիզի համար բարենպաստ իրադարձություններ։ Քոչվոր օղուզները պարտության են մատնում սուլթանի զորքին և գերի վերցնում սուլթանին։ Օղուզները թալանում են Մերվը, Նիշապուրը և Խորասանի այլ քաղաքներ։ Այս անգամ Աթսիզը չօգտվեց սուլթանի դժբախտությունից, այլ գործեց հօգուտ Սանջարին։ Սանջարի փախուստը գերությունից օղուզներին ստիպեց սթափվել, և նրանք դադարեցրին թալանը։ Սրանում մեծ էր նաև Աթսիզի դերը, ով նամակագրական կապ էր հաստատել օղուզների առաջնորդների հետ։
Խորեզմշահերի պետություն 1156 թվականի օգոստոսի 22-ին գահ է բարձրանում Իլ-Արսլանը, ով իր կառավարման առաջին իսկ տարում ավելացնում է զորքին տրվող վարձը։ Խորասանում տիրում էր անարխիա և Սանջարի էմիրների կամայականությունները ավելի էին թուլացնում սուլթանությունը։ Օղուզները, ովքեր զբաղեցնում էին Արևելյան Խորասանը և այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մերվը, Բալխը և Սերասխը, չէին ճանչում ոչ մի գերիշխանություն, բայց ուրբաթօրյա աղոթքում հիշատակում էին մահացած Սանջարի անունը։ Խորեզմշահ Իլ-Արսլանը կազմավորել էր մեծ և հզոր բանակ և ուներ մեծ հեղինակություն։ Իլ-Արսլանը մահանում է 1172 թվականին։
Խորեզմշահերի պետություն Այս ժամանակ Մավարաննահրում (՝ մա ուարա ալ-նահր՝ "այն, ինչ գետից այն կողմ է"՝ Սիրդարյայի և Ամուդարյայի միջագետք) նոր մեծ ուժ էր հայտնվել՝ կարակիտաները: Այդ պատճառով Սանջարը Աթսիզին չի պատժում։ Աթսիզն էլ վախենալով իր տարածքների համար՝ վերադառնում է և 1141 թվականին երդում է տալիս Սանջարին։ Քաթաբանի կռվից և սուլթանի Թերմեզի փախուստից հետո խորեզմշահը խախտելով իր խոստումը անցնում է Ամուդարյան, գրավում է Սերախսը և թալանում Մերվը: Խորեզմ են տարվում բոլոր գիտնականները և Սանջարի գանձարանը։
Արաբական Խալիֆայութիւն Նոր խալիֆի օրոք պետութիւնը կը հասնի է հզօրութեան գագաթնակէտին։ Ան առաջին խալիֆն էր, որ մեծ ուշադրութիւն դարձուց մուսուլման հոգեւոր առաջնորդներու աջակցութեանը եւ քաղաքական օժանդակութիւնը շահելուն՝ տալով անոնց մեծ հողաբաժիններ եւ կալուածքներ։ Ան ուներ 2 որդի՝ Մամունն ու Ամինը։ Առաջինի մայրը պարսկուհի հարճ էր, միւսինը՝ արաբուհի ազնուական։ 799 թուականին ան գահի ժառանգորդ կը նշանակուի զոյգ որդիներուն. Ամինին՝ Իրաքի, Սուրիոյ, Արաբիայի, Եգիպտոսի եւ Հիւսիսային Աֆրիկայի, իսկ Մամունին՝ Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի ու արեւմտեան Հնդկաստանի կառաւարիչ։ Ամինը իրաւունք չուներ Մամունին երբեւէ զրկել այդ պաշտօնէն, վերջինս լ պետք է հաւատարիմ մնար Ամինին։ Այսպիսով ան խալիֆայութիւնը բաժնեց 2 մասի, որոնցմէ իւրաքանչիւրը ունէր իր կառաւարիչն ու մայրաքաղաքը՝ Պաղտատը եւ Մերվը։ Հարուն ալ-Ռաշիտը զոհուած է 809 թուականին՝ Թուս քաղաքի մօտ, որտեղ ուղեւորուած էր՝ ճնշելու միջինասիական ապստամբութիւնը։
Արաբական խալիֆայություն Նոր խալիֆի օրոք պետությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նա առաջին խալիֆն էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մուսուլման հոգևոր առաջնորդների աջակցությանը և քաղաքական օժանդակությունը շահելուն՝ տալով նրանց մեծ հողաբաժիններ և կալվածքներ։ Նա ուներ 2 որդի՝ Մամունն ու Ամինը։ Առաջինի մայրը պարսկուհի հարճ էր, մյուսինը՝ արաբուհի ազնվական։ 799 թվականին նա գահի ժառանգորդ է նշանակում զույգ որդիներին. Ամինին՝ Իրաքի, Սիրիայի, Արաբիայի, Եգիպտոսի և Հյուսիսային Աֆրիկայի, իսկ Մամունին՝ Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի ու արևմտյան Հնդկաստանի կառավարիչ։ Ամինը իրավունք չուներ Մամունին երբևէ զրկել այդ պաշտոնից, վերջինս էլ պետք է հավատարիմ մնար Ամինին։ Այսպիսով նա խալիֆայությունը բաժանեց 2 մասի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կառավարիչն ու մայրաքաղաքը՝ Բաղդադը և Մերվը։ Հարուն ալ-Ռաշիդը զոհվել է 809 թվականին՝ Թուս քաղաքի մոտ, որտեղ ուղևորվել էր՝ ճնշելու միջինասիական ապստամբությունը։
Խորեզմշահերի պետություն Սկսած 1180 թվականից խորեզմշահի զորքերը սկսեցին մտնել կարակիտաների տարածքների խորքերը։ Նույն ժամանակ խորեզմշահը արշավանք է կատարում Մավարաննահր և 1182 թվականին գրավում Բուխարան: 1187 թվականին Թեքեշը գրավում է Նիշապուրը, 1192 թվականին՝ Ռեյը, 1193 թվականին՝ Մերվը, 1194 թվականին ջախջախիչ պարտության է մատնում արևմտյան սելջուկների սուլթան Տուղրիլ II-ին, որը մահանում է ճակատամարտում։ Իրանի ամբողջ արևելյան մասն անցնում է Թեքեշին։ Խորեզմական պետությունը ավելի քան երկու անգամ ընդլայնում է տարածքները և հարևան է դառնում մի կողմից Գուրիներին, մյուս կողմից՝ Աբբասյան խալիֆայությանը: Խալիֆը նույնպես ցանկանում էր օգտվելով սելջուկների թուլացումից ընդլայնել խալիֆայության տարածքները, սակայն Թեքեշը պարտության է մատնում խալիֆին։ Սա սկիզբ դրեց աբբասյանների և խորեզմցիների թշնամությանը։ Թեքեշը իր կյանքի վերջին տարիներն անց կացրեց իսլամիստների դեմ պայքարում։ Թեքեշի գործունեության արդյունքը խորեզմշահերի պետության զգալի հզորացումն էր։
Աբբասյան խալիֆայություն Հարուն առ-Ռաշիդը ուներ 2 որդի՝ Մամունն ու Ամինը։ Նա իր ժառանգորդ է նշանակում փոքրին՝ Ամինին։ Սակայն 799 թվականին նա փոփոխություն է մտցնում իր որոշման մեջ և Մամունին նշանակում 2-րդ ժառանգորդ։ Այս տարօրինակ որոշմանը հաջորդում է ևս մեկը՝ նա Ամինին նաև նշանակում է Իրաքի, Սիրիայի, Արաբիայի, Եգիպտոսի, Հյ. Աֆրիկայի կառավարող, իսկ Մամունին նշանակում է Խորասանի կառավարիչ։ Ամինը իրավունք չուներ Մամունին երբևէ զրկել այդ պաշտոնից, վերջինս էլ պետք է հավատարիմ մնար Ամինին։ Այսպիսով նա խալիֆայությունը բաժանեց 2 մասի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կառավարիչն ու մայրաքաղաքը՝ Բաղդադը և Մերվը։ Այս անհեռատես քայլով Հարունը անկախ իր կամքից հիմքեր նախապատրաստեց խալիֆայության բաժանման համար։ Այսպիսով նրա մահից հետո Մամունը Ամինին ընդունեց որպես խալիֆ և հավատարմության երդում տվեց։ Թվում էր ամեն ինչ հարթ է, բայց ոչ։ Եղբայրների միջև հակամարտություն սկսվեց, քանի որ Ամինը 810 թվականին գահի ժառանգորդ նշանակեց ոչ թե Մամունին, այլ իր որդուն։ Մամունը հայտնեց իր անհամաձայնությունը, ինչի համար Ամինը հրովարտակ արձակեց նրան արևելյան շրջանների փոխարքայի պաշտոնից զրկելու համար՝ այդպիսով խախտելով իր հոր սահմանած 2 կարևոր նախապայման։ Մամունը չընդունեց նրա որոշումը։ Այս իրավիճակում Ամինը պատերազմ սկսեց եղբոր դեմ 811 թվականին, սակայն պարտություն կրեց։ Մամունի զորքերը տանում էին հաղթանակ հաղթանակի հետևից և 812 թվականին մոտեցան և շրջապատեցին Բաղդադը։ Չկարողանալով ոչինչ անել՝ Ամինը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել գահից հօգուտ Մամունին։ Սակայն Մամունը այդ լուրը բերող բանբերին սպիտակ շապիկ տվեց, որը գլխի վրա եկուստ չուներ։ Դա նշանակում էր մահ՝ նրան պետք էր Ամինի գլուխը։ 813 թվականին Բաղդադը գրավվեց, իսկ Ամինը սպանվեց։ Գահը անցավ Մամունին, որը կառավարեց մինչև 833 թվականին։
Արաբական արշավանքները Պարսկաստան Խորասանը Սասանյանների մեծությամբ երկրորդ նահանգն էր։ Այն ձգվում էր ներկայիս հյուսիսարևելյան Իրանից մինչև հարավային Թուքմենիստան։ Նահանգի մայրաքաղաքն էր ներկայիս հյուսիսային Աֆղանստանում գտնվող Բալխը։ 651 թվականին Խորասանը գրավելու առաջադրանքը տրվեց Ահնաֆ իբն Քայիսին: Ահնաֆն արագորեն դուրս եկավ Կուֆայից և հասավ Նիշապուր, որը հանձվեց առանց դիմադրության։ Նիշապուրից արաբները շարժվեցին Հերաթ, որը գտնվում է ներկայիս արևմտյան Աֆղանստանում։ Հերաթը լավ պաշտպանված քաղաք էր և վերջինիս պաշարումն ու գրավումը տևեց մի քանի ամիս։ Հերաթի գրավմամբ Խորասանի հարավն ընկավ արաբների ձեռքը։ Հերաթից Ահնաֆը շարժվեց Մերվ (ներկայիս Թուրքմենիստանում): Մերվում էր գտնվում Հազկերտը։ Իմանալով արաբական առաջխաղացման մասին, Հազկերտը նահանջեց Բալխ։ Մերվը հանձվեց առանց որևէ դիմադրության։ Ահնաֆը մնաց որոշ ժամանակ Մերվում, որտեղ նա սպասում էր լրացուցիչ ուժերի ժամանմանը։ Նույն ժամանակ Հազկերտը դաշինք կնքեց Ֆարղանայի թյուրք խանի հետ, ով անձամբ եկավ Հազկերտին օգնության։ Ումարը հրամայեց Ահնաֆին համոզել թյուրքերին խզել դաշինքը պարսիկների հետ։ Ահնաֆը հաջողությամբ այդ կատարեց և թյուրք խանը, հասկանալով, որ արաբների դեմ կռվելը կարող է վտանգել իր սեփական տիրույթները, նահանջեց։ Հազկերտի բանակը ջախջախվեց Օքսոս գետի մոտակայքում և նահանջեց Տարնսօքսիանա։ Այնտեղից Հազկերտը փախավ Չինաստան։ Բալխը գրավվեց արաբների կողմից և սրանով Պարսկաստանի նվաճումն ավարտվեց։ Արաբները հասել էին Սասանյան Պարսկաստանի ամենահեռավոր կետին։ Այդտեղից այն կողմ գտնվում էին թյուրքերի տարածքներն ու Չինաստանը: Հզորագույն Սասանյան Պարսկաստանն այլևս գոյություն չուներ։ Ահնաֆը վերադարձավ Մերվ և գրեց պատմական նշանակության նամակ Ումարին, որն ազդարարում էր Սասանյանների գոյության ավարտը։ Ահնաֆը խնդրեց թույլտվություն անցնելու Օքսոսն ու ներխուժել Տրանսօքսիանա։ Սակայն խալիֆը հրամայեց մնալ տեղում և ավարտին հասցնել տարածաշրջանի հպատակեցումը։
Սամանիների պետություն Սամանիների դինաստիայի հիմնադիրը Հյուսիսային Աֆղանստանի Բալխա շրջանի հողատեր Սաման խուդա անունով մեկն էր, ով ընդունեց իսլամ, իսկ նրա 4 թոռները հավաքագրվեցին խալիֆ ալ Մա՛մունի բանակ և հավատարիմ ծառայության դիմաց ստացան մեկական քաղաք։ Ջախջախված Սաֆֆարիների տիրույթներում է Խորասանում, խալիֆ ալ Մուտադիդի կողմից տեղապահ է նշանակվում Իսմայիլը։ Ամր իբն աս-Սաֆֆարին, ով տիրում էր խալիֆայության արևելյան մասում, որոշեց գրավել Մավարաննահրը, որը անվանապես գտնվում էր Թահիրիների ձեռքում, բայց փաստացի վաղուց ընկած էր Սամանիների հսկողության ներքո։ Սակայն Սաֆֆարիների բանակը անզոր գտնվեց Սամանիների դեմ պայքարում և երկու անգամ ջախջախվեց Իսմայիլի կողմից. Մավարաննահրը անցավ վերջնականորեն անցավ Սամանիներին։ Բացի Մավարաննահրից Սամանիների ձեռքում էին գտնվում Սիջիստանը, Խորասանը, Խորեզմի շրջանը, Աֆղանստանի որոշ շրջաններ։ Սամանիների պետությունում տիրապետող էր հողի և ոռոգման համակարգի պետական սեփականությունը։ Առավել կարևոր քաղաքներն էին Բուխարան, Սամարղանդը, Նիշապուրը, Մերվը, Ուրգենչը, Հերաթը և այլն, որտեղ ձևավորվել են արհեստավորական կազմակերպություններ։ Սամանիների պետությունը աշխույժ առևտուր է արել Խազարիայի, Չինաստանի, Ռուսիայի հետ։ Վերելք է ապրել մշակութային կյանքը, զարգացել են ճարտարապետությունն ու շինարարական արվեստը։ Նրանք իրենց մայրաքաղաք Բուխարան դարձրին ավանդական արաբական գիտությունների կենտրոն, որը միաժամանակ վերածվեց նոր արաբական գրականության օջախի։ Հենց այդ ժամանակ է Ֆիրդուսին ստեղծագործել իր նշանավոր «Շահ-Նամե» ստեղծագործությունը։ Սամանիների արքունիքում էին ստեղծագործում նաև Ռուդաքին, ալ-Ֆարաբին և ուրիշներ։