Top 10 similar words or synonyms for հովտաշատ

բալաք    0.941228

թորոսգյուղ    0.936223

հայդարլի    0.934455

դաշտավան    0.929430

բնունիս    0.929264

կութ    0.929214

լանջանիստ    0.927387

կաքավաձոր    0.926657

շրվենանց    0.926576

ձիթհանքով    0.925536

Top 30 analogous words or synonyms for հովտաշատ

Article Example
Հովտաշատ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Հովտաշատ Գյուղն ունի առկա 1009 տնտեսություն, դպրոց, գրադարան։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1035 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 784 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, կազմելով 22 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և ձկնաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 102 հա, խոտհարքերը՝ 26 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Հովտաշատ Հովտաշատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Մասիս քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա։
Հովտաշատ Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Մեխմանդար, Մեհմանդար, Միհմանդար, Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները։ Հովտաշատ է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Հրազդան և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 832 մ բարձրություն։
Սիփանիկ 1992 թվականից Հովտաշատ գյուղի օժանդակ տնտեսությանը կից ավանը վերանվանվել է Սիփանիկ։