Top 10 similar words or synonyms for հերաթը

մերվը    0.866418

gerb    0.866336

կիչեն    0.852316

բունյոլ    0.852095

բաբետ    0.851820

լագերկվիստ    0.850933

կլաուզ    0.849887

ագնե    0.848381

լևանգեր    0.847374

մասլո    0.845587

Top 30 analogous words or synonyms for հերաթը

Article Example
Աֆղանիստան Աֆղանիստանի Բնակչութիւնը Յունուար 1 2015-ի տուեալներով կազմած է 32,564,342 մարդ: Աֆղանիստանի մէջ կ'ապրին տարբեր լեզուախումբերու պատկանող աւելի քան 20 ժողովուրդներ։ Բնակչութեան կէսէն աւելին աֆղաններ են՝ կ'ապրին նաեւ Փուշթուներ, տաճիկներ, իւզպեքներ, խազարներ և այլք։ Բնակչութեան աճը 2015-ին կազմած է 2.32%: Աֆղանիստանն ունի երկու պետական լեզու՝ փուշթու (աֆղաներեն) եւ դարի (ֆարսի-քապուլի)։ Պետական կրօնը իսլամութիւնն է։ Աֆղանիստանի մէջ ընդունուած են արեգակնային հիժրա, լուսնային հիժրա եւ գրիգորեան տոմարները։ Գիւղական բնակչութիւնը 73% է, քաղաքայինը՝ 27%։ Խոշոր քաղաքներն են՝ Քապուլը, Ղանտահարը, Հերաթը, Մազարի-Շարիֆը, Ղունտուզը։
Աֆղանստան Աֆղանստանի Բնակչությունը 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով կազմել է 32,564,342 մարդ: Աֆղանստանում ապրում են տարբեր լեզվախմբերի պատկանող ավելի քան 20 ժողովուրդներ։ Բնակչության կեսից ավելին աֆղաններ են՝ ապրում են նաև Փուշթուներ, տաջիկներ, ուզբեկներ, խազարներ և այլք։ Բնակչության աճը 2015-ին կազմել է 2.32%: Աֆղանստանն ունի երկու պետական լեզու՝ փուշթու (աֆղաներեն) և դարի (ֆարսի-քաբուլի)։ Պետական կրոնը իսլամն է։ Աֆղանստանում ընդունված են արեգակնային հիջրա, լուսնային հիջրա և գրիգորյան տոմարները։ Գյուղական բնակչությունը 73% է, քաղաքայինը՝ 27%։ Խոշոր քաղաքներն են՝ Քաբուլը, Ղանդահարը, Հերաթը, Մազարի-Շարիֆը, Ղունդուզը։
Խորեզմշահերի պետություն Ալա ալ-Դին Թեքեշն իր որդի Մուհամմադին թողեց միասնական, հզոր, կազմակերպված պետություն հզոր բանակով։ Մուհամմադը գահ բարձրացավ 1197 թվականի գարնանը։ 1201 թվականին խորեզմշահ Մուհամմադի զորքերը պաշարեցին Հերաթը, բայց գրավել չկարողացան։ Գուրիների զորքը հարձակվեց Խորեզմի վրա։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Խորեզմշահը օգնություն խնդրեց կարակիտաներից, ինչի արդյունքում գուրիները փախուստի դիմեցին։ 1205 թվականի դեկտեմբերին խորեզմշահ Մուհամմադը մտավ Հերաթ։ Մուհամմադը դարձավ Արևելքի մուսուլման կառավարիչներից ամենահզորը։ Այս պայմաններում նա չէր կարող մնալ կարակիտաների վասալ։ Բուխարայի գրավումը ուժեղացրեց խորեզմշահի իշխանությունը Մավարաննահրում, նրա կողմն անցան կարախան հայտնի մարդիկ։ Այս ամենն ստիպեց կարակիտաներին պատերազմ սկսել խորեզմշահի դեմ։ Պատերազմում խորեզմշահը ջախջախվում է։ Մինչև 1209 թվականը խորեզմշահը կարակիտաների վասալ։ 1210 թվականին խորեզմշահը պարտության է մատնում կարակիտաներին։
Հերաթ Հերաթ (), քաղաք Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում, Հերաթ նահանգի վարչական կենտրոնը։ Մոտ 109 հազար բնակիչ (1973)։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Արևմտյան Աֆղանստանի տնտեսական կենտրոնն է։ Կան բամբակազտիչ, տեքստիլ, սննդի արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։ Զարգացած է տնայնագործական արտադրությունը (բրդե և մետաքսե կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթու, հացահատիկի, մրգերի և գյուղատնտեսական այլ արտադրանքի առևտուրը։ Հերաթի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Հերաթում պահպանված ճարտսրսպետական հուշարձաններից են՝ միջնաբերդը (XV դար), մզկիթը (1201-XIV դար, վերականգնվել է 1498-1500 թվականներին՝ երկրաշարժից հետո, վերակառուցվել է 1936-1944 թվականներին), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը և մինարեթները (Հերաթից հյուսիս-արևմուտք), Աբդուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ 15-րդ դար, ճարտարապետ Կավամադդին Շիրագի)։ Հերաթը միջնադարյան մանրանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենտրոն էր։
Հերաթ (արեւմտահայերէն) Արեւմտեան Աֆղանիստանի տնտեսական կենդրոնն է։ Կան բամպակազտիչ, հիւսուածոյ, սնունդի արդիւնաբերութեան ոչ մեծ ձեռնարկութիւններ։ Զարգացած է տնայնագործական արտադրութիւնը (բուրդէ եւ մետաքսէ կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթու, հացահատիկի, մրգերի և գիւղատնտեսական այլ արտադրանքի առեւտուրը։ Հերաթի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Հերաթում պահպանած ճարտսրսպետական հուշարձաններից են՝ միջնաբերդը (15-րդ դար), մզկիթը (1201-14-րդ դար, վերականգնվել է 1498-1500 թուականներին՝ երկրաշարժին հետո, վերակառուցվել է 1936-1944 թուականներին), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը և մինարեթները (Հերաթից հիւսիս-արեւմուտք), Ապտուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ 15-րդ դար, ճարտարապետ Կավամադդին Շիրագի)։ Հերաթը միջնադարյան մանրանկարչութեան եւ դեկորատիվ-կիրառական արվեստի նշանավոր կենդրոն էր։
Խորեզմշահերի պետություն Կառավարման առաջին իսկ օրերից ի հայտ եկավ մրցակից, ով ավելի շատ շանսեր ուներ Առաջավոր և Միջին Արևելքում մեծ տերություն ստեղծելու համար, քան խորեզմշահը։ Նա գուրիական սուլթան Գիյաս ալ-Դին ալ-Գուրին էր՝ ծագումով տաջիկ՝ Հերաթից արևելք ընկած գուրի լեռնային հատվածի կառավարիչը։ Օգտվելով սելջուկների թուլացումից՝ 1175 թվականին նա գրավում է Հերաթը՝ տարածելով իր իշխանությունը Խորասանի այլ շրջանների վրա նույնպես։ Թեքեշը տեսնում էր գուրիների առավելությունը առաջիկա կռվում մուսուլմանական աշխարհում գերակա տեղը զբաղեցնելու համար, բայց և այնպես, շարունակում էր հոր և պապի քաղաքականությունը և ցանկանում էև ստեղծել Խորեզմական մեծ և անկախ պետություն։ Իր ուժերը ամրապնդելու համար Թեքեշը դաշինք է կնքում ղփչաղների հետ և ամուսնանում է ղփչաղական խանի դստեր հետ։ Արդյունքում մեծ թվով ղփչաղներ ցանկություն հայտնեցին ծառայել խորեզմշահին։
Սամանիների պետություն Սամանիների դինաստիայի հիմնադիրը Հյուսիսային Աֆղանստանի Բալխա շրջանի հողատեր Սաման խուդա անունով մեկն էր, ով ընդունեց իսլամ, իսկ նրա 4 թոռները հավաքագրվեցին խալիֆ ալ Մա՛մունի բանակ և հավատարիմ ծառայության դիմաց ստացան մեկական քաղաք։ Ջախջախված Սաֆֆարիների տիրույթներում է Խորասանում, խալիֆ ալ Մուտադիդի կողմից տեղապահ է նշանակվում Իսմայիլը։ Ամր իբն աս-Սաֆֆարին, ով տիրում էր խալիֆայության արևելյան մասում, որոշեց գրավել Մավարաննահրը, որը անվանապես գտնվում էր Թահիրիների ձեռքում, բայց փաստացի վաղուց ընկած էր Սամանիների հսկողության ներքո։ Սակայն Սաֆֆարիների բանակը անզոր գտնվեց Սամանիների դեմ պայքարում և երկու անգամ ջախջախվեց Իսմայիլի կողմից. Մավարաննահրը անցավ վերջնականորեն անցավ Սամանիներին։ Բացի Մավարաննահրից Սամանիների ձեռքում էին գտնվում Սիջիստանը, Խորասանը, Խորեզմի շրջանը, Աֆղանստանի որոշ շրջաններ։ Սամանիների պետությունում տիրապետող էր հողի և ոռոգման համակարգի պետական սեփականությունը։ Առավել կարևոր քաղաքներն էին Բուխարան, Սամարղանդը, Նիշապուրը, Մերվը, Ուրգենչը, Հերաթը և այլն, որտեղ ձևավորվել են արհեստավորական կազմակերպություններ։ Սամանիների պետությունը աշխույժ առևտուր է արել Խազարիայի, Չինաստանի, Ռուսիայի հետ։ Վերելք է ապրել մշակութային կյանքը, զարգացել են ճարտարապետությունն ու շինարարական արվեստը։ Նրանք իրենց մայրաքաղաք Բուխարան դարձրին ավանդական արաբական գիտությունների կենտրոն, որը միաժամանակ վերածվեց նոր արաբական գրականության օջախի։ Հենց այդ ժամանակ է Ֆիրդուսին ստեղծագործել իր նշանավոր «Շահ-Նամե» ստեղծագործությունը։ Սամանիների արքունիքում էին ստեղծագործում նաև Ռուդաքին, ալ-Ֆարաբին և ուրիշներ։
Արաբական արշավանքները Պարսկաստան Խորասանը Սասանյանների մեծությամբ երկրորդ նահանգն էր։ Այն ձգվում էր ներկայիս հյուսիսարևելյան Իրանից մինչև հարավային Թուքմենիստան։ Նահանգի մայրաքաղաքն էր ներկայիս հյուսիսային Աֆղանստանում գտնվող Բալխը։ 651 թվականին Խորասանը գրավելու առաջադրանքը տրվեց Ահնաֆ իբն Քայիսին: Ահնաֆն արագորեն դուրս եկավ Կուֆայից և հասավ Նիշապուր, որը հանձվեց առանց դիմադրության։ Նիշապուրից արաբները շարժվեցին Հերաթ, որը գտնվում է ներկայիս արևմտյան Աֆղանստանում։ Հերաթը լավ պաշտպանված քաղաք էր և վերջինիս պաշարումն ու գրավումը տևեց մի քանի ամիս։ Հերաթի գրավմամբ Խորասանի հարավն ընկավ արաբների ձեռքը։ Հերաթից Ահնաֆը շարժվեց Մերվ (ներկայիս Թուրքմենիստանում): Մերվում էր գտնվում Հազկերտը։ Իմանալով արաբական առաջխաղացման մասին, Հազկերտը նահանջեց Բալխ։ Մերվը հանձվեց առանց որևէ դիմադրության։ Ահնաֆը մնաց որոշ ժամանակ Մերվում, որտեղ նա սպասում էր լրացուցիչ ուժերի ժամանմանը։ Նույն ժամանակ Հազկերտը դաշինք կնքեց Ֆարղանայի թյուրք խանի հետ, ով անձամբ եկավ Հազկերտին օգնության։ Ումարը հրամայեց Ահնաֆին համոզել թյուրքերին խզել դաշինքը պարսիկների հետ։ Ահնաֆը հաջողությամբ այդ կատարեց և թյուրք խանը, հասկանալով, որ արաբների դեմ կռվելը կարող է վտանգել իր սեփական տիրույթները, նահանջեց։ Հազկերտի բանակը ջախջախվեց Օքսոս գետի մոտակայքում և նահանջեց Տարնսօքսիանա։ Այնտեղից Հազկերտը փախավ Չինաստան։ Բալխը գրավվեց արաբների կողմից և սրանով Պարսկաստանի նվաճումն ավարտվեց։ Արաբները հասել էին Սասանյան Պարսկաստանի ամենահեռավոր կետին։ Այդտեղից այն կողմ գտնվում էին թյուրքերի տարածքներն ու Չինաստանը: Հզորագույն Սասանյան Պարսկաստանն այլևս գոյություն չուներ։ Ահնաֆը վերադարձավ Մերվ և գրեց պատմական նշանակության նամակ Ումարին, որն ազդարարում էր Սասանյանների գոյության ավարտը։ Ահնաֆը խնդրեց թույլտվություն անցնելու Օքսոսն ու ներխուժել Տրանսօքսիանա։ Սակայն խալիֆը հրամայեց մնալ տեղում և ավարտին հասցնել տարածաշրջանի հպատակեցումը։