Top 10 similar words or synonyms for հասարակածային

բարեխառն    0.790332

օվկիանոսային    0.776659

հողաբուսական    0.758985

արևադարձային    0.754578

սառցադաշտային    0.750429

մերձբևեռային    0.746935

միջերկրածովային    0.745486

արկտիկական    0.744685

տունդրայի    0.742768

անտարկտիդայի    0.741842

Top 30 analogous words or synonyms for հասարակածային

Article Example
Հասարակածային Գվինեա Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու փայտամթերումն են։ Մշակում են սրճենի, կակաո, ադամաթուզ, գետնանուշ, շաքարեղեգ, մրգեր, բանջարեղեն։ Ափամերձ գոտում զբաղվում են նաև ձկնորսությամբ և ծովախեցգետնի արդյունահանությամբ։
Հասարակածային Գվինեա Ցամաքային մասը լեռնային է, ափամերձ գոտին՝ ցածրադիր։ Կլիման հասարակածային է, խոնավ։ Գետային ցանցը խիտ է, ջրառատ։ Տարածված են մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է և բազմատեսակ։
Հասարակածային Գվինեա Բնակչության ավելի քան 90%-ը ֆանգ և բուբի ժողովուրդներն են։ Խոշոր քաղաք-նավահանգիստներն են Մալաբոն և Բատան։
Հասարակածային կլիմա Հասարակածային կլիմա, հասարակածային գոտու օդային զանգվածների և ցածր ճնշման ազդեցության տակ (5—10° հյուսիսային և հարավային լայնություններում) ձևավորվող կլիմա։ Բնորոշ են տարեկան բարձր ջերմաստիճանը (24—28 °C), ջերմաստիճանի փոքր տատանումները (1—5 °C) և առատ տեղումները (տարեկան՝ 1000—3000 մմ է, առանձին վայրերում՝ 6000—10000 մմ)։ Հասարակածային կլիմայի պայմաններում աճում են խոնավ հասարակածային անտառներ։ Հասարակածային կլիմա ունեն Հասարակածային Աֆրիկան, Ամազոնի ավազանը, Կենտրոնական Ամերիկայի և Ինդոնեզիայի որոշ շրջաններ։
Հասարակածային Գվինեա Երկիրը XV դարի 70-ական թվականներին հայտնագործել են պորտուգալացիները, իսկ XVI դարի վերջից գտնվել է Պորտուգալիայի, 1778 թվականից՝ Իսպանիայի՝ Իսպանական Գվիենա անվամբ, տիրապետության տակ։ Ներքին ինքնավարություն է տրվել 1964 թվականին, իսկ անկախություն ձեռք է բերել 1968 թվականի հոկտեմբերին։ Մինչև անկախության հռչակումը եղել է Իսպանիայի տիրույթը և կոչվել Իսպանական Գվինեա։
Հասարակածային գոտի Հասարակածային գոտի, հասարակածային գոտու բնական զոնա՝ ցամաքի 5—8°, երբեմն մինչև 11° հյուսիսային և հարավային լայնությունների միջև։ Բնորոշվում է մշտական շոգ և խոնավ կլիմայով, ջրագրական խիտ ցանցով, փարթամ բուսականությամբ ու հարուստ կենդանական աշխարհով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 25—28 °C է, տեղումները՝ 1400— 3000 մմ, ունեն տեղատարափ բնույթ և հաճախ ուղեկցվում են ամպրոպներով ու արևադարձային փոթորիկներով։ Հարաբերական խոնավությունը 70—90% է։ Օդի հոսանքները մեծ մասամբ վերընթաց են, հողերը՝ հիմնականում լատերիտային։ Հողմահարման և հողառաջացման պրոցեսներն ինտենսիվ են և թափանցում են մեծ խորություններ։ Բուսական աշխարհը բազմազան է, մշտականաչ։ Անտառները խիտ են, բազմահարկ (մինչև 11 հարկ), որոշ բուսատեսակներ ունեն մինչև 60 Մ բարձրություն։ Վեգետացիան տեղի է ունենում ամբողջ տարվա ընթացքում։ Տարածված են «հացի ծառը», կարմրածառը, արմավենիների բազմաթիվ տեսակներ, կաուչուկատուներ, լիաններ, մերձօվկիանոսյան շրջաններում մանգրովային անտառներ ևն։ Առավել խիտ է ճահճային շրջանների բուսածածկույթը։ Հարուստ է կենդանական աշխարհը։ Տարածված են փիղը, ռնգեղջյուրը, գետաձին, գետակինճը, ջրավազաններում՝ կոկորդիլոսը ևն։ Շատ են թռչունները, միջատները։ Հասարակածային զոնայի մեծ մասում բուսածածկույթն ու կենդանական աշխարհը պահպանվում են իրենց սկզբնական վիճակով։ Խիտ բնակեցված երկրներում մեծ տարածություններ օգտագործվում են գյուղատնտեսության նպատակներով։
Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեան (իսպաներեն՝ República de Guinea Ecuatorial, ֆրանսերեն՝ République de Guinée équatoriale) պետություն է Կենտրոնական Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին։ Կազմված է ցամաքային (Ռիո Մունի) և կղզային (Բիոկո, Կորիսկո, Պագալու) մասերից։
Հասարակածային Գվինեայի դրոշ Հասարակածային Գվինեայի դրոշը Հասարակածային Գվինեայի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է Հասարակածային Գվինեայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, սպիտակ և կանաչ գույներից ՝ լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։ Դրոշի կենտրոնում պատկերված է Հասարակածային Գվինեայի զինանշանը։
Հասարակածային մուսոնային կլիմա Հասարակածային մուսսոնային կլիմա, հասարակածային գոտու ցածր ճնշման և մերձհասարակածային գոտու բարձր ճնշման փոփոխակի ազդեցության տակ ձևավորվող կլիմա։ Բնորոշ են չորային (ձմռանը) և անձրևային (ամռանը) սեզոնները։ Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 15—18 °C է, ջերմաստիճանի տարեկան տատանումը՝ 12 °C, տարեկան տեղումները՝ մոտ 1000 մմ։ Տարածված են սավաննային բուսածածկույթը, առավել չորային շրջաններում՝ արևադարձային տափաստանները, առավել խոնավ շրջաններում՝ խոնավ արևադարձային անտառները։ Հասարակածային մուսսոնային կլիման մեծ տարածություններ Է զբաղեցնում Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Հնդստան թերակղզում, Ցեյլոնում, Հնդկաչինում, Ինդոնեզիայում և Ավստրալիայի հյուսիսում։
Լարանժալ դու Ժարի Կլիման տարածքում՝ հասարակածային։