Top 10 similar words or synonyms for խորեզմ

ղարադաղլի    0.842178

հուլավյան    0.835426

խորեզմը    0.829272

մերվը    0.828314

տյուրոսը    0.826798

դիյալա    0.822336

աստորգան    0.822241

սելևկյաններին    0.821727

կղզիախմբում    0.816458

սամոսատը    0.814137

Top 30 analogous words or synonyms for խորեզմ

Article Example
Խորեզմ Խորեզմի կերպարվեստը համակված էր բնության պտղաբերության ուժերի փառաբանման և տիրակալների աստվածացման գաղափարներով (Թոփրակ-կալա. կավե գունազարդված արձաններ և բարձրաքանդակներ, հանքային ներկերով արված բազմագույն որմնանկարներ)։ Եզակի են մ. թ. ա. V դ. — մ. թ. I դ. արձանների տեսքով խեցեղեն օսուարիումները (լատ. ossuarium — հանգուցյալի ոսկորների զետեղարան)։ Տարածված են եղել թրծակավե արձանիկները՝ պտղաբերության աստվածուհիներ, ձիերի ֆիգուրներ և այլն։ Միջին դարերում խ-ի վարպետները մշակել են վեղարագմբեթային յուրօրինակ կառուցվածքներ (հին Ուրգենչի դամբարանները, XII դ.)։ XIV դ. 2-րդ կեսին Խորեզմի արվեստը վերելք է ապրել։ Մայրաքաղաք Ուրգենչում կառուցվել են ջնարակած խեցեղեն հարդարանքով շինություններ (Սուֆի դինաստիայի դամբարանը, այսպես կոչված Թյուրաբեկ-խանըմը։
Խորեզմ Մ. թ. ա. IV—III դդ. ձևավորվել է Խորեզմի ինքնատիպ գեղարվեստական մշակույթը։ Քաղաքներն ունեցել են ուղղանկյուն հատակագիծ, առանցքային փողոցի կողմերում՝ կանոնավոր կառուցապատված թաղամասեր, պաշտպանական պատեր, աշտարակներ։ Պալատները (Կալալի-գիր, մ. թ. ա. V—IV դդ., Թոփրակ-կալա, II—III դդ.) ունեցել են հանդիսավոր բակեր, միջանցքներով կապված դահլիճներ ու սենյակներ։ Դամբարանային կառույցները եղել են աշտարականման, հատակագծում՝ խաչաձև շինություններ (Կյուզելի-գիր, մ. թ. ա. V դ.) կամ գլանաձև տաճար-դամբարաններ (Կոյ-Կռիլգան-կալա, մ. թ. ա. IV դ.)։
Խորեզմ Խորեզմ (, հայկ. աղբյուրներում՝ խվարեզմ), հնագույն պետություն Ամուդարյա գետի ստորին ավազանում։ Հիշատակվում է Բագհաստանայի արձանագրության մեջ և Ավեստայում։ Խորեզմը հզորության գագաթնակետին հասավ Մեծ խորեզմշահերի տիրապետության շրջանում (XI — XIII դդ.)։ 1220 թ.-ին Խորեզմն ասպատակեց Չինգիզ խանը։ 1225 թ.-ին Խորեզմի շահ Մահմադի որդի Ջալալ Էդ-Դինը գրավեց Իրանի հյուսիս-արևմտյան մասը և Ատրպատականը, ապա արշավեց Հայաստան ու Վրաստան՝ նպատակ ունենալով դրանք դարձնել հենակետ մոնղոլների դեմ պատերազմելու համար։ Ջալալ Էդ-Դինի 60 000-անոց զորքը (հայկական աղբյուրներում՝ «խորազմիք», «խորազմք», «խորագմն») արշավեց Արարատյան դաշտ, գրավեց և ավերեց Դվինը։ Կոտայքում ընդհարվեց վիրա-հայկական զորքի հետ, որին գլխավորում էր Իվանե Զաքարյանը։ 1227 թ.-ին հայ-վրացական ուժերը Տփղիսի և Դվինի մատույցներում պարտության մատնեցին խորեզմցիներին։ 1228—1230 թթ.-ին շարունակվեցին Ջալալ Էդ-Դինի ասպատակությունները Հայաստանում, սակայն 1230 թ.-ի ամռանը նա պարտվեց։ Մոնղոլական տիրապետության ժամանակ Խորեզմը մտավ Զուչիի ուլուսի, այնուհետև Ոսկե Հորդայի կազմի մեջ։ 1388 թ.-ին Խորեզմը նվաճեց Լենկ-Թեմուրը։ 1512 թ.-ից մինչև XVII դարի վերջը Խորեզմն անկախ պետություն էր (Խիվայի խանություն), որը կառավարում էին ուզբեկ խաները։
Խորեզմ Տեղաբնակները վստահեցնում են, որ հենց այստեղ է գտնվում Ադամի գերեզմանը, որի վրա կառուցված դամբարանը անվանում են այսպես կոչված «Աշխարհի ժամացույց»: Այն աղյուսից կառուցված շինություն է և, ըստ ավանդույթի պատերից մեկ առ մեկ ընկնում են աղյուսե քարերը և երբ վերջինը գետին ընկնի, կգա «աշխարհի վերջը»: Դամբարանի շուրջը ամենուրեք թափված յոթական քարերից շարված են փոքրիկ բուրգեր։ Այդ յոթ քարերը խորհրդանշում են ըստ Ավեստայի սուրբ յոթ թիվը, որի հոգևոր հիմքերն են.
Խորեզմ Խորեզմը համարվում է զրադաշտականության (մազդեականություն) հայրենիքը, որն ավելի հին ծագում ունի, քան քրիստոնեությունը և իսլամը։
Խորեզմ Ուխտավորները դամբարանից թափված յոթ քարերը իրար վրա դնելով աղոթում են, հնչեցնելով այս յոթ հոգևոր արժեք ներկայացնող բառերը։ Մարդիկ հավատում են, որ այդպիսով երկարացնում են մոլորակի կյանքը։
Խորեզմշահերի պետություն Մինչև 966 թվականը Խորեզմը բաժանված էր 2 մասի՝ Հյուսիսային Խորեզմ և Հարավային Խորեզմ։ Հարավային Խորեզմի մայրաքաղաքը հնագույն Կյատ քաղաքն էր, որը խորեզմշահ տիտղոսը կրող կառավարչի նստավայրն էր։ Հյուսիսային Խորեզմի մայրաքաղաքը Ուրգենչն էր (այժմ՝ քաղաք Ուզբեկստանում), որը էմիրի նստավայրն էր։
Ուզբեկստանի պատմություն Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 1-ին կեսին ժամանակակից Ուզբեկստանի տարածքը մասնակիորեն կամ ամբողջությամբ մտել է Միջին Ասիայում կազմավորված ստրկատիրական պետությունների (Բակտրիա, Խորեզմ, Սողդիանա) կազմի մեջ։
Ալ-Խորեզմի Մուհամեդ իբն Մուսա Խորեզմի (, "Mohammad ebne Mūsā Khwārazmī", Խորեզմ, շուրջ 780 - շուրջ 850), պարսիկ մեծ մաթեմատիկոս, աստղագետ և աշխարհագրագետ, դասական հանրահաշվի հիմնադիրներից մեկը։
Դանեշմանդ Ղազի Թուրք գիտնական Մ. Բայրատը գրում է, որ Դանեշմանդ Ղազին թուրքմեն ուսուցիչ Դանեշմանդ Ալի Թայլուի որդին էր ()։ Ղազին հոր պես լինելով կրթված անձնավորություն իրեն անվանակոչեց Դանեշմանդ։ Ալի Թայլուն Խորեզմ քաղաքի ուսուցիչն էր։