Top 10 similar words or synonyms for ինդրայի

դինայի    0.836149

սց    0.829997

դելիլա    0.829220

սաննիի    0.827387

ուստինովի    0.826460

կաֆս    0.823579

ֆոլիի    0.823035

թիրելի    0.820910

թամարայի    0.817311

բլայջի    0.817183

Top 30 analogous words or synonyms for ինդրայի

Article Example
Իրավադի Iravati ձևը բանահյուսությունը կապել է արագեակի աստված Ինդրայի առասպելական փղի անվան հետ և ստուգաբանել «փղի գետ»։
Սանդուղք Բուդդիզմում Շակյամունի սանդուղքը պատկերվում է վերին և ստորին աստիճանների վրա Բուդդայի հետքով: Շակյամունին Տուշիտայի երկնքից գնում է դեպի երկիր Ինդրայի բերած սանդուղքով:
Ապսարա Ապսարա ( , apsaras IAST, «ջրառատ»), կիսաաստվածուհիներ՝ հնդկական դիցաբանության մեջ, ամպերի կամ ջրի հոգիներ (որոնք հունական դիցաբանության մեջ հավերժահարսերն են): Նրանք պատկերվում էին հիասքանչ կանանց տեսքով, որոնք շքեղ հագուստ և թանկարժեք իրեր են կրում: Վեդական դիցաբանության մեջ համարվում էին գանդհարվաների կանայք և սիրուհիներ: Հինդուիստական դիցաբանություն անցնելուց հետո դարձան երկնային պարուհիներ և կուրտիզանուհիներ: Ինչպես նաև ըստ ավանդության սիրաշահում են պատերազմում ընկած զինվոր-հերոսներին՝ Ինդրայի դրախտում:
Վարունա Վարունա (հնդ Varuna), Ինդրայի հետ երկրորդ մեծագույն աստվածը վեդայական կրոնում։ Համարվել է աշխարհի արարողն ու խնամակալը, համաշխարհային կարգուկանոնի, ճշմարտության, արդարության, բարոյականության հովանավորողը, մեղսագործների ահեղ դատավորը։Բուդդայական կրոնի տարածմամբ Վարունան աստիճանաբար կորցրել է առաջնակարգ դիրքն աստվածների պանթեոնում և դարձել ջրային տարերքի աստվածություն։ Ուսումնասիրողները Վարունա անունը համադրում են խեթական ծովերի աստված Արունայի և հին հունական երկնքի աստված Աբանոսի հետ։
Նարուտո Սկսվում է պատմության երկրորդ մասը։ Նարուտոն վերադառնում է Կոնոհա և իմանում է, որ Ակացուկի կոչվող կազմակերպությունը սկսել է գործել ու անհայտ նպատակներով ցանկանում է խլել բոլոր բիջուներին։ Նրանց առաջին թիրախը դե իհարկե մեկ պոչանու ջինչուրիկին և Նարուտոյի ընկեր՝ Գաարան է։ Գաարային փրկելու նպատակով Նարուտոն և իր ընկերները ճանապարհ են ընկնում։ Սակայն նրանց չի հաջողվում փրկել Գաարային։ Գաարան մահանում է, սակայն Չիո անունով մի տատիկ, օգտագործելով մի գաղտնի տեխնիկա, վերակենդանացնում է նրան և ինքը մահանում՝ տալով իր կյանքը Գաարային։ Շուտով Նարուտոն ծանոթանում է Սայ անունով մի տղայի հետ, որը լրացնում է Նարուտոյի և Սասկեյի թիմը։ Շուտով Սասկեն, ով մարզվում էր Օրոչիմարուի մոտ դավաճանում ու սպանում է նրան։ Նա հեռանում է և նոր թիմ է կազմում։ Իմանալով, որ Ակացուկիի անդամներից մեկը՝ Դեյդարան, գիտի իր եղբոր՝ Իտաչիի գտնվելու վայրը, սկսում է մենամարտել նրա հետ, որն էլ մատնում է Իտաչիին և մահանում է ինքնասպանությամբ, հասկանալով որ չի կարող հաղթել Սասկեյին։ Այդ ընթացքում Նարուտոն և մյուսները պայքարում են Ակացուկիի երկու անդամների՝ Հիդանի և Կակուձույի դեմ, որոնք էլ դժբախտաբար սպանում են Ասումա սենսեյին՝որը նախկինում տասներորդ ջոկատի հրամանատարն էր։ Սակայն Ասումայի խելացի աշակերտները՝ Շիկամարուն, Չոջին և Ինոն կարողանում են վրեժ լուծել Հիդանից, դե, իսկ Կակուձույին էլ հաղթում է Նարուտոն իր նոր չափազանց հզոր տեխնիկայով։ Այդ ընթացքում Սասկեն գտնում է եղբորը և սկսում է մենամարտել նրա հետ։ Սասկեն հազիվ է կարողանում ողջ մնալ, սակայն վերջին պահին Իտաչին իր հիվանդության պատճառով մահանում է։ Մինչ Նարուտոն և մյուսները կհասնեյին Սասկեյի հետևից, Ակացուկիի նոր առեղծվածային անդամը՝ Տոբին տանում է Սասկեյին մարտի դաշտից։ Նա պատմում է նրան, թե ով է ինքն իրականում։ Տոբին նաև ասում է, որ Իտաչին ոչնչացրել է Ուչիհաների տոհմը, երրորդ Հոկագեյի և գյուղի ավագներից մեկի՝Դանզոյի հրամանով։ Սասկեն որոշում է ոչնչացնել Գաղտնի տերևի գյուղը և վրեժ լուծել իր եղբոր համար։ Այդ ընթացքում ինը պոչանուն ստանալու նպատակով, Ակացուկիի ամենահզոր անդամները՝ Պեյնը և Կոնանը հարձակվում են Կոնոհայի վրա։ Սկսվում է դաժան պատերազմ, որի արդյունքում Պեյնը ընդամենը մեկ հարվածով ոչնչացնում է ամբողջ Կոնոհան, սակայն 5-րդ հոկագեն իր տեխնիկայով փրկում է բոլոր բնակիչներին և ինքը ուշագնաց լինում։ Մարտի դաշտում հայտնվում է Նարուտոն, ով այժմ մարզվել է և կարողանում է կառավարել բնության չակրան։ Սենջուցուի օգնությամբ նա հաղթում է Պեյնին և իմանում, որ Պեյնը դա իրականում Նագատոյի խամաճիկներից մեկն է։Մարտի ընթացքում Նարուտոն,տեսնելով իր ընկերներից մեկի՝Հինատայի մահը(նա իրեն զոհելով փորձել էր պաշտպանել Նարուտոյին)Նարուտոն կերցնում է վերահսկողությունը ինը պոչանու հանդեպ։Բայց երբ ինը պոչանին գրեթե ամբողջովին իրեն էր ենթարկել Նարուտոյին հայտնվում է Նարուտոյի հայրը՝Նամիկաձե Մինատոն,ով չորրորդ հոկագեն էր,և վերականգնում է Նարուտոյի կնիքը։Նրանից Նարուտոն իմանում է որ Ակացուկիի առաջնորդը իրականում Նագատոն չէ։Նագատոն պարզապես ենթակա է իրական առաջնորդի՝Տոբիի ձեռքում։Մարտից հետո Նարուտոն հանդիպում է Նագատոյին,խնդրում է որ նա պատմի իրեն իր կյանքի պատմությունը։Նագատոն պատմում է,իսկ Նարուտոն լսելով ամենը հասկանում և կարողանում է փոխել նրան։Իսկ Նագատոն էլ Նարուտոյին օգնելու համար իր աչքերի՝ Րիննեգանի գաղտնի տեխնիկայի օգնությամբ կենդանացնում Կոնոհայի զոհված մարդկանց։ Նարուտոն դառնում է Կոնոհայի հերոսը, սակայն ոչ Հոկագե։ Դանզո անունով մի մարդ դառնալով հոկագե, գնում է 5 կագեների համաշխարհային ժողովին, որտեղ քննարկվելու է Ակացուկիի և դրան միացած Սասկե Ուչիհայի հարցը։ Նրանք որոշում են սպանել Սասկեյին։ Պարզ է դառնում, որ Թոբիի դիմակի տակ թաքնվում է աշխարհի հզորագույն նինձյաներից մեկը՝ Ուչիհա Մադարան։ Այստեղ հայտնվում է ինքը Մադարան, ով հայտարարում է, որ պատրաստվում ջուուբիների օգնությամբ ամբողջ աշխարհը վերբեռնել խաբկանքի մեջ, որպեսզի մարդիկ չկարողանան այլևս տանջվել։ Կագեները հրաժարվում են օգնել Մադարային, որն էլ հայտարարում է բոլոր երկրներին 4-րդ նինձյայական պատերազմի մասին։ Այնուհետև Սասկեն մարտի ընթացքում դաժանաբար զոհելով իր թիմակցին՝ Կարինին սպանում է Դանզոյին։ Դե իսկ Նարուտոն մինչ պատերազմի սկիզբը սկսում է մարզվել ինը պոչանուն կառավարելու համար։ Իր ծնողների հեռատեսության շնորհիվ, Նարուտոյին օգնության է հասնում իր մայրը՝ Ուզումակի Կուշինան, որն էլ ուժ տալով իր որդուն օգնում է նրան։ Նարուտոն հաջողությամբ կառավարում է հրեշին և ստանում է նրա ուժը։ Սկսում է հսկայական պատերազմ։ Մի կողմում կռվում են Մադարան, Կաբուտոն, վերակենդանացած նինձյաների կառավարվող բանակը և սպիտակ Զեցուների հսկայական բանակը, իսկ մյուս կողմում 5 հզորագույն երկրները։ Ի զարմանս բոլորի մարտադաշտում է հայտնվում իրական Ուչիհա Մադարան, որին նույնպես վերակենդանացրել են։Այստեղ պարզ է դառնում որ դիմակով նինձյան՝ով հայտարարել էր պատերազմը Ուչիհա Մադարան չէ։ Մադարան իր անմարդկային ուժի միջոցով կարողանում է մի ամբողջ բանակ ոչնչացնել և շարժվել առաջ։ Դե իսկ Նարուտոն հանդիպում է Իտաչիին, որը կարողանում է ազատվել Կաբուտոյի վերակենդանացման տեխնիկայի կառավարումից և օգնել նրան։ Նա պատմում է Նարուտոյին ամեն ինչ և խնդրում նրան հոգ տանել Սասկեյի մասին, իսկ ինքը գնում է Կաբուտոյին սպանելու և վերակենդանացման տեխնիկան դադարեցնելու։ Այստեղ նա հանդիպում է Սասկեյին և նրանց միասին հաջողվում է հաղթել Կաբուտոյին։ Այդ ընթացքում սկսվում է պայքար Նարուտոյի և Թոբիի միջև։Թոբիի դիմակը հանելու ճանապարհին Նարուտոն ընկերանում է Կուրամայի հետ և համոզում նրան իրեն օգնել։ Ինը պոչանին և մյուս բոլոր բիջուները կանգնում են Նարուտոյի կողքին։ Նրանց հաջողվում է հանել թոբիի դիմակը։ Թոբիի դիմակի տակ Ուչիհա Օբիտոն է՝ Կակաշիի ընկերը,որը շինոբիների երրորդ մեծ պատերազմի ժամանակ իբր զոհվել էր։ Մարտադաշտում է հայտնվում Ուչիհա Մադարան, ով դեռ մնացել է ոտքի վրա, չնայած նրան, որ Կաբուտոյի տեխնիկան ավարտվել էր։ Բացի այդ Մադարան իր գերուժի միջոցով կարողացել է հաղթել բոլոր հինգ կագեներին միանգամից։ Պարզվում է, որ Կակաշին չէր Կատարել Օբիտոյին նրան՝ մահվանից առաջ տրված իր խոստումը և չէր պաշտպանել Օբիտոյի սիրած աղջկան՝ Րինին, որն էլ մահացել էր գործելով ինքնասպանություն Կակաշիի միջոցով։ Րինը նետվել էր Կակաշիի տեխնիկայի առջև և մահացել միայն նրա համար, որ իր ներսում թշնամիների կողմից բանտարկված երեք պոչանին չարթնանա Կոնոհայում և չոչնչացնի այն։ Տեսնելով այդ ամենը՝ Օբիտոն որոշել էր օգնել Մադարային, ով իրեն փրկել էր քարերի տակից, հասնել իր նպատակին և ամբողջ աշխարհը վերբեռնել խաբկանքի մեջ, որտեղ կապրի նաև Րինը։ Դա մի պլան էր, որի մի մասը կազմում էր այն, որ Նագատոն պետք է օգտագործեր իր վերակենդանացնող տեխնիկան, ոչ թե Կոնոհայի բնակիչներին, այլ Մադարային վերակենդանացնելու նպատակով։ ժամանում են բոլոր մնացյալ բանակները և սկսվում է պայքար։Բանակի գլխում կանգնած է հինգերորդ կազեկագեն՝Գաարան։Այդ ընթացքում Կաբուտոյի մարմնից դուրս եկած Օրոչիմարուն տանում է Սասկեյին 4 Հոկագեների մոտ և վերակենդանացնելով նրանց ստիպում է պատմել Սասկեյին Իտաչիի և տոհմի մասին։ Լսելով իրական պատմությունը, Սասկեն որոշում է շարունակել իր եղբոր գործը և պաշտպանել Կոնոհան՝ դառնալով հոկագե։ Նա մեկնում է մարտի դաշտ չորս հոկագեների հետ և միանում է Նարուտոյին։ Սակայն Մադարան ու Օբիտոն հաջողացնում են վերակենդանացնել տաս պոչանուն, որն անընդհատ զարգանում և հզորանում է։ Շուտով Օբիտոն դառնում է տաս պոչանու ջինչուուրիկին։ Սակայն միացյալ թիմին հաջողվում է հաղթել նրան։ Նրա փոխարեն Մադարան կարողանում է դառնալ ջինչուուրիկի, սակայն արդեն ավարտված բիջույի համար։ Վերջին պահին Օբիտոն հանձնվում է և ցանկանում է միանալ Կակաշիին ու Նարուտոյին, սակայն հայտնվում է Մադարան, ով պատմում է, որ Րինի և երեք պոչանու պատմությունը ստեղծել էր Մադարան հիպնոզացնելով Րինին և թշնամիներին, որոնք էլ ստեղծել էին այնպիսի իրավիճակ, որ Օբիտոն համաձայնի օգնել Մադարային։ Նարուտոն և Սասկեն, լինելով պարտված Մադարայի կողմից, հանդիպում են Հագորոմոյին, որն էլ պատմում է նրանց իր երկու որդիների, Ինդրայի և Ասուրայի մասին։ Նա տալիս է Նարուտոյին ու Սասկեին նրանց ոգիները, որի արդյունքում Սասկեն ստանում է Րիննեգան, իսկ Նարուտոն Սենջուների հնարավորթյունները,նաև բուժելու ունակություն։ Մադարայի դեմ պայքարի է դուրս գալիս Գայը, ով իր գերհզոր տեխնիկայով զոհում է իր կյանքն ու Մադարային համարյա տապալում։ Սակայն Այստեղ հայտնվում են Նարուտոն ու Սասկեն։Նարուտոն իր բուժող տռխնիկայով փրկում է Գային մահվանից։ Նրանք դուրս են գալիս Մադարայի դեմ, սակայն Մադարային հաջողվում է խլել Օբիտոյի Րիննեգանը և ակտիվացնել անվերջ ցուկույոմին։ Նա կարողանում է վերբեռնել բոլորին խաբկանքի մեջ։ Սակայն ոչ Նարուտոյին, Սասկեյին, Սակուրային և Կակաշիին։ Դա տեղի է ունենում Սակսեյի Րիննեգանի շնորհիվ։ Շուտով Սև Զեցուն հարվածում է Մադարային մեջքից և սպանում նրան։ Նրա փոխարեն հայտնվում է Հագարոմոյի մայրը՝Կագույան, ով ցանկանում է ոչնչացնել ամբողջ աշխարհը։ Սասկեին, Սակուրային ու Նարուտոյին միասին հաջողվում է հաղթել Կագույային։ Բայց թշնամին դեռ չի ոչնչացել։ Նարուտոյի առջև է կանգնում Սասկեն, ով ասում է, որ ինքը պատրաստ է տանել մարդկության ամբողջ ցավը և դառնալ հոկագե, որպեսզի այդպիսով բոլորը լինեն երջանիկ։ Նա ցանկանում է սպանել Նարուտոյին, սակայն Նարուտոն սկսկում է պայքարել նրա դեմ ու ասում է Սակուրային, որ սա կլինի նրա վերջին պայքարը Սասկեյի դեմ։ Պայքարի ընթացքում Նարուտոն վերջապես համոզում է Սասկեյին հետ գալ, որն էլ հասկանում է, որ Նարուտոն իր լավագույն ու միակ ընկերն է։