Top 10 similar words or synonyms for իլխանություն

շավուր    0.874952

آصف    0.870801

جاہ    0.870046

պիլցամաա    0.865719

عباس    0.862149

gerb    0.859805

սանջաքթեփե    0.859641

գալանտա    0.855950

abbas    0.855911

կոգովիտի    0.855640

Top 30 analogous words or synonyms for իլխանություն

Article Example
Իլխանություն Հիմնել է Հուլավուն՝ 1256 թվականին։ Ընդգրկել է Միջին Ասիայի արևմտյան մասը, Աֆղանստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը, Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան շրջանները։ 13–րդ դարի 60-ական թվականներին մոնղոլական պետության մասնատման հետևանքով իլխանությունը փաստորեն դարձել է ինքնուրույն պետություն։ Հուլավուի հաջորդները՝ Աբաղան (1265–1282), Արղունը (1284–1291) և Քեյղաթուն (1291–1295) ամրապնդեցին Իրան ինքնուրույնությունը։ Ղազանը (1295–1304) «իլխան»-ի փոխարեն իրեն կոչում էր «խան», Օլհայթուն (Օլհայթու, 1304–1316)՝ սուլթան՝ շեշտելով իրենց անկախությունը մեծ խանից։ Իրան կենտրոնը նախապես Մարաղան էր, ապա՝ Թավրիզը, 1307 թվականից՝ Սուլթանիեն (Ղազվինի մոտ)։ Բադդադը (գրավել է 1258 թվականին) եղել է Իրան կարևոր կենտրոններից մեկը։ Իլխանները պատերազմել են Ոսկե Հորդայի դեմ, փորձել են գրավել Փոքր Ասիան և Եգիպտոսը, ձգտել են դաշնակցել խաչակիրների և Կիլիկիայի հայկական պետության հետ՝ ընդդեմ սելջուկների և մաղուքների։ 14–րդ դարի 20-ական թվականներին իլխանությունը սկսում է թուլանալ, իսկ նույն դարի կեսից՝ մասնատվել։ Նրա տարածքում աջացել են առանձին իշխանություններ։ 1353 թվականից իլխանությունը դադարել է գոյություն ունենալուց։ Իլխանությունում պետության գլուխ կանգնած էր իլխանը։ Երկիրը կառավարելու համար ստեղծվել են գերատեսչություններ՝ դիվաններ՝ վեզիրների գլխավորությամբ։ Հարկահանության դիվանը ենթակա էր գլխավոր բասղաղին (բասկակ), որին հայ պատմիչներն անվանել են ոստիկան։ 1236–1245 թվականներին մոնղոլները գրավեցին Հայաստանը, որը հետագայում մտավ իլխանության կազմի մեջ։ Հնազանդություն հայտնած հայ ֆեոդալները դարձան իլխանների վասալները՝ օժանդակ զորք և հարկ տալու պայմանով։ Իլխանները Հայաստանը կառավարելու համար օգտվում էին հայ խոշոր իշխանների ծառայություններից՝ նախ Զաքարյանների (Իվանե, Ավագ, Աթաբեգ Սադուն), ապա Օրբելյանների (Սմբատ, Տարսայիճ, էլիկում, Բուրտել)։ Ինչպես իլխանությունում, այնպես էլ Հայաստանում հողատիրության ձևը ինջուն էր։ Մոնղոլները ոչ միայն պահպանեցին ավատատերերի արտոնությունները, այլև ուժեղացրին գյուղացիների կախումը նրանցից։ 1303 թվականին հրովարտակով գյուղացիները ամրացվեցին հողին։ 1254–1255 թվականներին աշխարհագիր անցկացվեց՝ հարկատվության և զինապարտության նոր կարգ սահմանելու համար։ Բնակչությունը վճարում էր շուրջ 40 տեսակ հարկ և տուրք։ Հարկերից ազատված էին վանքերն ու հոգևորականները։ Ազգային, տնտեսական ճնշման քաղաքականության դեմ 1259–1261 թվականներին բռնկեց հայ–վրացական ապստամբություն, որը գլխավորում էր վրաց թագավոր Դավրթը։ Հայ իշխաններից ապստամբությանը մասնակցում էին Խաչենի իշխան Հասան-Զալալը, Զաքարյանները և ուրիշներ։ Մոնղոլների տիրապետությունը ծանր հետևանք ունեցավ Հայաստանի համար։ Քայքայվեցին տնտեսությունը, անկում ապրեցին քաղաքները։ Հայաստանի տարբեր վայրերից հայերը զանգվածաբար գաղթում էին Կիլիկիայի հայկական պետություն և օտար երկրներ։
Իլխանություն Իլխանություն, Հուլավյան իլխանություն (իլխան, Էլխանից՝ ցեղերի խան), մոնղոլական տերության ուլուսներից մեկը։
Զաքարյան իշխանապետություն 1256-ին Մոնղոլ Մեծ Խան Մանգուի եղբայր՝ Հուլավուն, իր իշխանության տակ վերցրեց Իրանը, Իրաքը, Վրաստանը, Հայաստանը և Աղվանքը /այսինքն ներառյալ «Գյուրջիստանի» վիլայեթը/ և այլ տարածքներ ու հիմնեց Իլխանություն (մոնղոլական տերության ուլուսներից մեկը), որը նրա անունով կոչվեց Հուլավյան Իլխանություն: 1335-ին Հուլավյան իշխանատոհմի վերջին ներկայացուցիչ՝ Աբու-Սայիդ իլխանի մահից հետո, Հուլավյան իլխանության ողջ տարածքի վրա ծայր առան գահակալական պատերազմներ: 1338-ին Չոբանյան Հասան-Քուչակը իր ձեռքը վերցրեց Հուլավյան իլխանության մեծագույն մասը (ներառյալ «Գյուրջիստանի» վիլայեթը /այսինքն նաև՝ Զաքարյանների իշխանապետությունը/): 1344-ին Հասան-Քուչակը խեղդամահ արվեց իր կնոջ կողմից: Վճռական մարտերից հետո Իլխանության իշխանությունը գրավեց Հասան-Քուչակի եղբայր Մելիք-Աշրաֆ Չոբանյանը: 1360-ին Հասան-Բուզուրգ Ջելաիրյանի որդի Ուվեյսը գրավեց իշխանությունը և իրեն հռչակեց սուլթան՝ վերացնելով Հուլավյան Իլխանությունը: 1386 թ. Լենկ-Թեմուրի արշավանքների կործանարար հարվածների տակ վերջնական վերացավ ու պատմության ասպարեզից հեռացավ Հուլավյան իլխանությունը՝ հետևաբար և «Գյուրջիստանի» վիլայեթը՝  Զաքարյան Հայաստանի թումանների ավատատեր իշխանների հետ միասին: