Top 10 similar words or synonyms for բայբուրթ

զոնգուլդակ    0.933156

դենիզլի    0.921822

բարանջա    0.919962

դալաման    0.918889

նևշեհիր    0.917363

օֆալի    0.916619

օվաջիկ    0.915777

կերասունտ    0.914972

խույլու    0.914345

ծոբոփոր    0.913802

Top 30 analogous words or synonyms for բայբուրթ

Article Example
Բաբերդ Բաբերդ, (նաև՝ Բաբերձ, Բաբերտ, Բայբերդ, Բայբերդոն, Բայբերտոն, Բայբուրդ, Բայբուրդի, Բայբուրթ, Բայբուրտ, Բայտբերդ, Պայպերթ, Պայպութ, Պայպուրթ, Պայպուրտ), քաղաք (գյուղ, ավան, բերդ, բերդաքաղաք գյուղաքաղաք) Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Սպեր գավառում (երբեմն հիշատակվում Է Խաղտիքում), որն այժմ քաղաք է Թուրքիայի հյուսիս-արևելքում։
Սպեր (գավառ) Օսմանյան սուլթանությունը Սպերը զավթել է 1555 թ.-ի և 1639 թ.-ի թուրք–պարսկական պայմանագրերով։ Թուրքերը Սպեր բաժանել են երկու մասի՝ Բաբերդ (Բայբուրթ)՝ համանուն կենտրոնով, և Սպեր քաղաքն իր շրջակայքով, որոնք, մեծ մասամբ որպես սանջակներ (լիվաներ), մտնում էին Էրզրումի վիլայեթի մեջ։ Երբեմն Սպերը կցվել է Չլդըրի էյալեթին։
Գրիգոր Ամիրյան Գրիգոր Ամիրյանը ծնվել է 1888 թ. հունիսի 20-ին Թուրքիայի Բայբուրթ քաղաքում։ Ամիրյանների ընտանիքը բավական ազդեցիկ էր Բայբուրթում։ Գրիգորը մեծացել է համիդյան ջարդերի ընթացքում, որը հայոց պատմության ցավոտ դրվագներից էր։ 1895 թ. սկզբին սուլթան Աբդուլ Համիդ II-ը հրամայեց ոչնչացնել Օսմանյան կայսրության մեջ հայկական շրջանները՝ իրագործելով հայերի համատարած ջարդեր։ Նա հրաման տվեց, որ թուրքական զորքի մեծաքանակ մի մաս հսկողության տակ պահի Բայբուրթը, քանի որ այն Օսմանյան կայսրության արևելյան մասում առավել խիտ բնակեցված հայկական քաղաքներից էր։ Երբ թուրքական զորաբանակը մտավ քաղաք, զանգվածային ապստամբություններ բռնկվեցին 1895 թ. հոկտեմբերի 26-ին։ Անողոք պայքարից հետո ինքնապաշտպանության հայ մարտիկները ցանկացան խաղաղության դաշն կնքել ոտնձգիչների հետ։ Եղիա Ամիրյանը՝ Գրիգորի հայրը, ընտրվեց քաղաքի ներկայացուցիչ, որպեսզի օսմանյան պաշտոնյաների հետ զինադադարի բանակցություններ վարի։ Դրա փոխարեն նրա վրա կրակեցին և թողեցին ճանապարհի մոտ ընկած՝ մեռնելու։ Հաջորդ օրը նա ի վերջո գտնվեց և պատշաճ կերպով հողին հանձնվեց։
Գրիգոր Ամիրյան 1914-1915 թթ. Ամիրյանը ծառայել է որպես զորավար Անդրանիկ Օզանյանի անձնական թիկնապահ և օգնական։ Նա նաև Դրաստամատ Կանայանի (առավել հայտնի որպես Զորավար Դրո) մոտ ընկերն էր։ 1914 թ. հունիսի 28-ին Գավրիլո Պրինցիպը որոշում է կայացնում, որն առմիշտ փոփոխություն է մտցնում Եվրոպայի քարտեզի մեջ՝ սպանելով ավստրոհունգարական գահի ժառանգորդ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին: Գավրիլո Պրինցիպը «Սև ձեռք» կազմակերպության անդամ էր, որն ի կատար էր ածում նման ահաբեկչական գործողություններ, որպեսզի նպաստեր Բոսնիայի և Հերցեգովինայի ազատագրմանը։ Մեկ ամիս անց Եվրոպայում բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ 1915 թվականից պատերազմը հասնում է Օսմանյան կայսրություն և առիթ դառնում Հայոց Ցեղասպանության, որի արդյունքում զոհ են գնում ավելի քան 1.5 միլիոն հայեր։ Ամիրյանը ջախջախիչ ապրումներ է ունենում կոտորածների պատճառով։ Նրա ընտանիքը տեղահանվում է Բայբուրթից և ստիպված աքսորի մեկնում, մինչ վրա կհասներ մահը։ Երբ Ամիրյան ընտանիքը և հազարավոր այլ ընտանիքներ հասնում են Երզնկա, Գրիգորի մայրը՝ Վարդանուշը, իրեն նետում է Տիգրիս գետը։ 50 անձից բաղկացած ընտանիքը ոտքով կտրում-անցնում է ողջ Օսմանյան կայսրությունը, մինչ բոլորն էլ զոհվում են։ Միակ ողջ մնացածը Ամիրյանների ընտանիքից Հեղանուշն էր՝ Գրիգորի ավագ քույրը։ Հեղանուշին հաջողվում է փախչել՝ նախքան օսմանյան զինվորները կհասնեին Բայբուրթ։
Երզնկայի օպերացիա Երզնկայի օպերացիա 1916, ռազմական գործողություններ Կովկասյան ռազմաճակատում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (մայիսի 18 հուլիսի 20)։ Էրզրումի և Տրապիզոնի օպերացիաներից հետո ռուսական հրամանատարությունը իր գլխավոր խնդիրն էր համարում՝ պահպանել գրաված տերիտորիան, բարելավել բանակի մատակարարման գործը և նախապատրաստել հարձակումը դեպի Անատոլիայի խորքերը։ Իսկ թուրքական հրամանատարությունը եռանդուն միջոցներ էր գործադրում վերախմբավորելու ուժերը և լայն ճակատով հարձակում սկսելու ռուսական բանակի վրա՝ խնդիր ունենալով ետ գրավել Էրզրումը, ապա ներխուժել Անդրկովկաս։ Օպերացիայի նախօրյակին Կովկասյան բանակում հաշվվում էր 183 գումարտակ, 49 ջոկատ, 175 հեծյալ հարյուրյակ, թուրք, ուժերը կազմում Էին 206 գումարտակ, 45 Էսկադրոն, 7-10 հազար քրդեր։ Թեպետ գումարտակների քանակով ռուսները զիջում Էին թուրքերին, սակայն սվինների, սրերի և թնդանոթների ընդհանուր թվով գերազանցում Էին ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում։ Երզնկայի оպերացիայի սկզբում ռուսական V Կովկասյան բանակային կորպուսը, ընդլայնելով Տրապիզոնի պլացդարմը, մարտերով առաջ անցավ և մայիսի 26-ին ամրացավ Սամսունդարասի (գետ Սև ծովի ափին), Ֆինալի-Քյոփրի-Բախչաջիկ-Իփսիլ գծում՝ 130 կմ ճակատով։ Այնուհետև օպերացիան զարգացավ երկու փուլով՝ թուրքական 3-րդ բանակի հարձակումը (հունիսի 9-ից հուլիսի 6-ը) և Կովկասյան բանակի հակահարձակումը (հուլիսի 6-ից 20-ը)։ Հունիսի 9-ին թուրքական III բանակը հարձակվեց ռուսական V Կովկասյան կորպուսի ձախ թևի վրա՝ Տրապիզոնի շրջանում և ճեղքեց ռուսների պաշտպանությունը։ Ռուսական զորքերը մի փոքր նահանջեցին և բռնեցին Կալաշա-Խորյան-Սողուկսու-Խանլար-Շինակ գիծը։ Դժվար կացություն ստեղծվեց ռուս, զորքերի համար, որոնք սեղմվել Էին ծովի և հարձակվող թուրքական զորքերի միջև։ Բայց ռուսական կորպուսի ձախ թևը հունիսի 21-ին անցավ հակահարձակման։ Հարձակման անցավ նաև նրանից հարավ-արևելք ճակատը զբաղեցնող II Թուրքեստանյան կորպուսը, որը հուլիսի 3-ին մարտերով գրավեց Բայբուրթը (Բաբերդ)։ Թուրքերը փորձեցին ռուսների վրա ճնշում գործադրևլ Մամախաթունի շրջանում, բայց այստեղ Էլ հարձակման անցավ Կովկասյան I բանակային կորպուսը, որը հուլիսի 3-ին թուրքերին ետ շպրտեց Հյուսիսային Եփրատից այն կողմ։ Սակայն զորքերի առաջխաղացմանն արգելակում Էր մատակարարման դժվարությունը՝ ճանապարհազրկության պատճառով։ Ուստի, որոշվեց ապահովել Տրապիզոն-Երզնկա խճուղու գրավումը։ II Թուրքեստանյան կորպուսը հուլիսի 6-ին հարձակում սկսեց Արմանայի ու Ցանբասդի գծով և դուրս եկավ Գյումուշխանե-Քյոսե-Բոլոր ճակատը։ Միաժամանակ Սվազի խճուղու շրջանում, Միխորի մոտ ռուս, զորքերն անցան թուրքերի թիկունքը՝ խուճապի մատևելով նրան։ Հուլիսի 12-ին Երզնկայի մատույցներում թուրքերը ջախջախվեցին և թողեցին քաղաքը։ Երզնկայի անկումով նրանք լիովին տանուլ տվեցին պատերազմական գործողությունները Արևմտյան Հայաստանում։ Ռուսների հաղթանակը Երզնկայի օպերացիայում ձախողեց թուրքական III և II բանակների համատեղ հարձակման պլանը, Տրապիզոն-Բայբուրթ, Տրապիզոն-Երզնկա, Էրզրում-Երզնկա ճանապարհներն ընկան ռուսական բանակի ձեռքը, բարելավվեց Կովկասյան բանակի մատակարարումը։ Ռուս, հրամանատարությունը հնարավորություն ստացավ իր աջ թևի հաշվին զգալի ռեզերվներ ստեղծել, ինչպես նաև հւամալրել ձախ թևում (Վանի, Մուշի, Բիթլիսի ուղղությամբ) գործող Կովկասյան IV բանակային կորպուսի զորամասերը, որոնք հետագայում թեժ մարտերի մեջ մտան Սիջագետքից դեպի Ուրմիա-Վան շարժվող թուրքական II բանակի դեմ։ Երզնկայի օպերացիային մասնակցել է հայկական 6-րդ կամավորական ջոկատը։