Top 10 similar words or synonyms for բախտաղեկի

աղջոց    0.885932

ծաղկավանք    0.882218

կոգովիտի    0.881643

կուքիի    0.877857

վահրամաշեն    0.875109

ապուչեխցի    0.874330

կաթնաղբյուրի    0.872431

շատիվանք    0.872414

օծոփի    0.869356

ptghnavank    0.868899

Top 30 analogous words or synonyms for բախտաղեկի

Article Example
Հայկական Կերպարուեստ Որմնանկարչութեան զարգացման յաջորդ փուլերուն կը պատկանին 10-րդ դարու՝ Աղթամարի Սուրբ Խաչ (921 թուական), Տաթեւի վանքի Ս. Պօղոս-Պետրոս (930 թուական) եկեղեցիներու, Գնդեվանքի (930-ական թուականներ), 13–14-րդ դարերուն՝ Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցւոյ, Բախտաղեկի եկեղեցւոյ, Քոպայրի վանքի, Թաթիվանքի, Ախթալայի, Հաղբատի վանքի որմնանկարները։
Միջնադարյան հայկական կերպարվեստ Աղթամարի պալատը պատկերազարդված էր որսի տեսարաններով։ Որմնանկարների հաջորդ փուլը վերաբերում է 13-14-րդ դարերին։ Այդ շրջանի որմնանկարներն (Անիի՝ Տիգրան Հոնենցի, Բախտաղեկի եկեղեցիներ, Քոբայրի վանք, Դադիվանք, Ախթալա, Հաղպատ և այլն) աչքի են ընկնում հարուստ թեմատիկայով, աղերսներ ունեն բյուզանդական և վրացական որմնանկարչական արվեստի, ինչպես և (ըստ Լ․ Գուռնովոյի) «Մողնու Ավետարանի» մանրանկարների ոճի հետ։
Անի Պեղումների ժամանակ բացվեցին 1892 թվականին՝ Բախտաղեկի, 1893 թվականին՝ Հոռոմ իշխանուհու տոհմական եկեղեցին, 1904 թվականին՝ քաղաքի չքավորական թաղամասերը և Անիի գլխավոր փողոցի մի մասը, 1905-06 թվականին՝ զվարթնոցատիպ Գրիգոր Լուսավորիչ (Գագկաշեն) տաճարը, 1907-08 թվականին՝ միջնաբերդի պալատական շինությունները, 1909 թվականին՝ Առաքելոց եկեղեցու շրջապատը, 1909-11 թվականներին՝ քաղաքի փողոցները։ 1910 թվականին ուսումնասիրվեցին «Սմբատաշեն» պարիսպները, 1913 թվականին պատճենահանվեցին որմնանկարները, 1914-17 թվականներին հետազոտվեցին քարայրերը, բնակելի տներ ե ուրիշ հուշարձաններ։
Անի Վերելք է ապրել նկարչությունը, որ գերազանցապես արտահայտվել է որմնանկարչության և մանրանկարչության մեջ։ Տաճարների պատերի ներսի երեսները ծածկվել են որմնանկարներով, որոնց մեջ Աստվածաշնչի տեսարանները, սրբոց պատկերները և քրիստոնեություն ընդունելու առասպելները կարևոր տեղ են բռնել։ Այս շրջանի շենքերից ամենակարևորը մեծահարուստ Տիգրան Հոնենցի կառուցած՝ Անիի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ իր ժամատնով, որը նկարներով ու քանդակներով շատ զարդարված լինելու պատճառով հետագայում կոչվել է «Նախշլի»։ Հոնենցը եկեղեցու գոյությունն ապահովելու համար բազմաթիվ նվերներ է տվել նրան, որոնք մանրամասն թվարկված են շինության արձանագրության մեջ։ Նա իր կառուցած վանքին է տվել գյուղեր, կալվածքներ, այգիներ, ջրաղացներ, հյուրատներ, խանութներ, բաղնիք։ Հոնենցի եկեղեցուն չի զիջում նույն ճոխությամբ կառուցված Անիի Բախտաղեկի եկեղեցին։ Անիում կան տոհմական մի քանի այլ եկեղեցիներ ևս։
Հայկական կերպարվեստ Միջին դարերում (4-րդ դարից 12-րդ դարեր) Հայաստանի կերպարվեստը ձևավորվել և առաջընթաց է ապրել քրիստոնեական դավանանքի գերիշխանության պայմաններում։ Արվեստի տարբեր բնագավառներում իրենց մարմնավորումն են գտել կրոնական թեմաներն ու սյուժեները։ 4-րդ դարից հայկական եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով, քանդակներով։ 5-րդ դարից հայտնի են որմնանկարի բեկորներ Երևանի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց և Քասախի բազիլիկից: Հատվածաբար որմնանկարներ են հայտնաբերվել Լմբատավանքում (6-րդ դար), Թալինի Կաթողիկե եկեղեցում, Արուճի, Կոշի 7-րդ դարի եկեղեցիներում։ Նույն դարում էլ կազմավորվել են հայկական որմնանկարչության պատկերագրական և գեղարվեստական բնորոշ առանձնահատկությունները, մշակվել ինքնատիպ տեխնիկան (հղկված քարի վրա նրբաշերտ հիմնաներկով)։ Որմնանկարչության զարգացման հաջորդ փուլերին են պատկանում 10-րդ դարի՝ Աղթամարի Սուրբ Խաչ (921 թ.), Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս (930 թ.) եկեղեցիների, Գնդեվանքի (930-ական թթ), XIII–XIV դարերում՝ Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու, Բախտաղեկի եկեղեցու, Քոբայրի վանքի, Դադիվանքի, Ախթալայի, Հաղպատի վանքի որմնանկարները։